Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

Հակոբ Ավետիքյան
17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Հայաստանում ստալինաբերիական ժամանակները վերադարձել են: Ոչ, դեռեւս եկեղեցիներ չեն քանդում, այդ գործը թողել են Ալլահշյուքուր Փաշազադեին, սակայն հետեւողականորեն շարունակում են եկեղեցականների, բարերարների, հավատացյալների հալածանքը, խուզարկություն-ձերբակալությունները, կեղծուպատիր գործեր հարուցելը, նրանց քննչական օրգաններ բերման, կամ ավելի ճիշտ` տարման ենթարկելը, դատարաններում մեղավորի աթոռ նստեցնելը, ԱԱԾ պադվալներում եւ այլ կալանախցերում նրանց խցկելը: Ամենայն հավանականությամբ շուտով կարգելվի մոմավառությունը, եկեղեցիների գանձանակներում հավատացյալի լումա գցելը, կալանք կդրվի Մայր աթոռի եւ Առաջնորդարանների բանկային հաշիվների վրա, եղած գումարները կբռնագանձվեն հօգուտ պետբյուջեի, ավելի շուտ` «Իմ քայլը» եւ ընտանեկան այլ հիմնադրամների: Իսկ վերջում տեղի կունենա վճռական գրոհը Վեհարանի վրա, Ամենայն հայոց կաթողիկոսի կալանավորումը եւ նոր կաթողիկոսի ընտրությունը` Վաղարշապատի քաղաքապետական ընտրություններին զուգահեռ: Դա կլինի իսկական փառապսակը նիկոլական դարաշրջանի, Հայաստանի 4-րդ հանրապետության: Մեր իշխանությունը արժանի է դրան, կառավարության սեփականատերը ինչպիսի՜ ջանքեր է գործադրել Կաթողիկոսին ու բարձրաստիճան մյուս եկեղեցականներին սովորեցնելու համար, թե ի՞նչ է նշանակում կուսակրոնությունը, մաքուր, անբասիր հոգեւոր գործիչ լինելը: Հոգեւորականներից նրանք, ովքեր դեռեւս չեն յուրացրել այդ դասերը, դեռեւս չեն ըմբռնել խրատները, չեն սովորել, որ չի կարող վարչապետի տեսակետներին հակասող տեսակետ լինել, եւ անսաստողները պետք է հրաժարական ներկայացնեն, ապա թե ոչ` ի՛նքը նրանց գահընկեց կանի, կազատի աշխատանքից:

Դժբախտաբար, եղել են ու դեռ կան դասերը չյուրացրածներ, ինչպես` Բագրատ արք. Գալստանյանը, Միքայել արք. Աջապահյանը, որոնց օրերս միացավ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպս. Պռոշյանը, որոնց կարող են միանալ թեմակալ մյուս առաջնորդները եւս, որոնք բանտախցերում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն յուրացրել իրենց տրված դասը, ինչը վերաբերում է նաեւ աշխարհական բարերարներին` ի գլուխ ունենալով Սամվել Կարապետյանին, որը դեռ համառում է «ի՛ր ձեւով» մոտենալ հարցերին, ինչը նշանակում է ապստամբություն, զինյալ հեղաշրջման փորձ, որի համար էլ երկարաձգվեց նրա պատժամիջոցը եւս երկու ամսով, արդարամի՜տ մեր դատարանի վճռով:

Ու քանի որ բարձրաստիճան եկեղեցականների համառությունը, ցավոք, փոխանցվել է նաեւ հոգեւորականների ավելի համեստ խավին` քահանայից դասին, հոգատար մեր կառավարության սեփականատերը որոշել է նրանց եւս ընդգրկել դաստիարակչական աշխատանքներում. ընդունելության ձերբակալություններն սկսել Օձունի, Մուղնու, Երեւանի եւ այլ վայրերի քահանաներից, թվով արդեն 13 հոգի, որոնք մեծ պատիվ են համարում դա եւ ուրախ են, որ այդպիսով մի քիչ հանգստանալու եւ կազդուրվելու լավ առիթ կլինի իրենց համար: Քահանաները, ըստ չստուգված լուրերի, իբր վստահեցրել են, որ եկեղեցական խորհրդակատարությունների հարցը` առավոտյան ու երեկոյան ժամերգությունները կարելի է վստահել սարկավագներին եւ սարկավագուհիներին, կնունքի եւ պսակի արարողությունները` ուրարակիրներին եւ ուհիներին: Ամենադժվարը, իբր ասել են նրանք, հուղարկավորության ու թաղման պարագաներն են: Սակայն դրա համար էլ, ճիշտ է` նախադեպային, բայց ելք կա՛: Բազմաթիվ են այդ նախադեպերը` Մեծ եղեռնից մինչեւ Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ, Մարաղա եւ մյուս սպանդները: Հանգուցյալին հողին ես հանձնում, մի հատ «Հայր մեր» մրմնջում, խաչ հանում եւ… վերջ. հիշատակը պահում ես սրտումդ:

Իսկ ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների հաջորդ հանգրվանին, անտարակույս դա լինելու է եկեղեցիների եւ աղոթատեղիների, նիկոլական եզրաբանությամբ` չուլանների փակումը, հատ-հատ, խաչ առ խաչ, սկիհ առ սկիհ: Մանավանդ որ դրա նախադեպն էլ կա` ստալինեւբերիական խորշակը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

Հաջորդ գրառումը

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

Լրահոս

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական