Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆՏԵՂԻ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ` ՀԱՄԵՄՈՒԱԾ ԷՐՏՈՂԱՆԻ «ՀԱՆՃԱՐԻՆ» ԳՈՎԵՍՏՈՎ. Սեւակ Յակոբեան

Մեզի այլեւս ո՛չ մէկ բանով չզարմացնող պահուածքով մը, 10 օր առաջ, Նիկոլ Փաշինեանի կողակից՝ Աննա Յակոբեանը, հետեւեալ գրառումը կատարած էր իր ֆէյսպուքի էջին վրայ, սոյն նկարին ընկերակցութեամբ.

«Աւարտեցի Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիպ Էրտողանի գիրքը։ Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տեւեց ։ Վստահ եմ՝ Հայաստանում մասնագէտները հրատարակուելուց անմիջապէս յետոյ կարդացած կը լինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրութիւնների շրջանակից դուրս է միջազգային յարաբերութիւնների մասին գիրքը, բայց շատ կ՛ուզեն իմանալ, թէ ինչ է գրել մեր հարեւան երկրի նախագահը, ասեմ.

Գիրքը ՄԱԿ-ի կառուցուածքը փոխելու, Անվտանգութեան Խորհուրդի մշտական անդամների իրաւունքները վերանայելու, կազմակերպութեանը մեր ժամանակների մարտահրավէրներին արձագանգելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։

Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների քմահաճոյքին, «The world is bigger than five»:

Գրքում կան նաեւ տուեալներ մարդկութեան վիճակի մասին, օրինակ որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարութեան պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ (գաղթական- խմբ.) կայ, աւելի քան 80 միլիոն բռնի տեղահանուած, մօտ 25 միլիոն փախստական։

Գրքի վերնագիրն է՝ «A fairer world is possible». Աւելի արդար աշխարհ հնարաւոր է»։

Սոյն ինքնագովազդին ու ցուցադրամոլութեան, ինչպէս նաեւ մի քանի գիրք միաժամանակ կարդալու իր չնաշխարհիկ կարողութիւնները բացայայտելու զուգահեռ, տիկին Յակոբեան կարգ մը յղումներ կ՛ընէ Էրտողանի «հանճարէն» ինչ կը վերաբերի ՄԱԿ-ի մասին վերջինիս իբր թէ միտքերուն: Ընթերցասէր տիկին Աննա Յակոբեանէն երեւի վրիպած է, որ ՄԱԿ-ի ոչ-նպատակայարմար, ժամանակավրէպ, եւ շատ յաճախ կողմնակալ եւ անարդար գործելաձեւն ու արձակած որոշումները, ուշադրութեան կեդրոնին մէջ են միջազգային շատ մը մասնագէտներու, որոնց միտքերուն պարզապէս ընդօրինակութիւնն է, որ Էրտողան, կամ իր գիրքը գրողները ըրած են, ըստ երեւոյթին մեծապէս տպաւորելով այս գիրքը «կարդալու» համար ժամանակ տրամադրած Աննա Յակոբեանին:

Մեր օրերուն ապրող, ո՞ր մտածողին համար այլեւս ընդունելի է, օրինակի համար 193 երկիրներէ կազմուած միջազգային կազմակերպութեան, ոեւէ քուէարկութեան մը արդիւնքին չեղարկումը Ապահովական Խորհուրդի մնայուն 5 անդամներէն մէկուն կողմէ: Ո՞վ չի հասկնար, թէ նոյնիսկ եթէ ՄԱԿ-ի անդամակցող երկիներուն բացարձակ մեծամասնութիւնը ճանչնայ Պաղեստինի պետութիւնը, անիմաստ է, երբ ան օրինակ՝ ամերիկեան կողմի ներկայացուցիչին մէկ վեթոյով ենթակայ է խափանումի:

Ո՞վ չի գիտեր, թէ անարդարութեան հասկացողութեան գագաթնակէտն է օրինակ, երբ ընդամէնը 68 միլիոն բնակչութիւն ունեցող Ֆրանսան, իր վեթոյի իրաւունքով, որպէս ԱԽ-ի մնայուն անդամ, կրնայ որոշել 1.5 միլիար բնակչութիւն ունեցող Հնդկաստանի ճակատագիրը…: Մարդ չմնաց, գերագոյն անարդարութեան վրայ հիմնուած Թուրքիոյ պէս երկրի մը նախագահ՝ Ռեճեփ Թայիպ Էրտողա՞նն է, որ մեզի պէտք է յուշէ այս բոլորի մասին…:

Ըստ երեւոյթին տիկին Յակոբեանի համար նաեւ նորութիւններ էին նշեալ գիրքին մէջ միջազգային կազմակերպութիւններու տարեկան զեկոյցներէն ընդօրինակուած վիճակագրական տուեալները, զորս ուզած է հանրութեան հետ կիսել: Ափսոս, որ սակայն իրմէ վրիպած է կամ չէ ուզած նշել այն փաստը, որ նշուած «աւելի քան 80 միլիոն բռնի տեղահանուած»-ներուն մէջ 2022-էն ի վեր ընդգրկուած են աւելի քան 100 հազար Արցախահայեր, որոնց բռնի տեղահանումին մէջ, նոյնինքն՝ «մեր հարեւան երկրի նախագահը» ունի «պատուոյ» դեր:

Ամէն պարագայի, յիշելով Էրտողանի կողքին Նիկոլ Փաշինեանին այս անհասկնալիօրէն լայնաժպիտ լուսանկարը, ինձ կը թուի, թէ ՀՀ Վարչապետէն ետք հերթը Հայաստանի Առաջին տիկնոջն էր երեւի գովազդելու Էրտողանի գիրքը:

Վերադառնալով Աննա Յակոբեանի տարածած լուսանկարին, որուն հասցէն նշուած չէ, ապա կարելի է տեսնել ու եզրակացնել հետեւեալները.

Հիւրանոցի կամ սրճարանի փակ պատշգամին կամ տարածքին տեսարանը, ցոյց կու տայ փոքրիկ կլոր փայտէ բարձրորակ եւ նրբաճաշակ, շատ հաւանաբար ընկոյզի փայտէ պատրաստուած սեղան մը (յատուկ առաջին կարգի հիւրանոցներու, սրճարաններու կամ թանկարժէք բնակարաններու), որ կը կրէ տախտակի կեղեւէ եւ մետաղէ պատրաստուած նախշեր: Սեղանին վրայ դրուած են չինարէն գիրք մը, նաեւ անգլերէն լեզուով գրուած՝ չինական փիլիոփայութեան պատմութիւնը բովանդակող հատոր մը եւ սուրճի՝ ժամանանակից մեծ գաւաթ, մինչ տիկինին բռնած գիրքը, ըստ երեւոյթին իր գրառումին մէջ նշած Էրտողանի գիրքն է:

Նկարին մէջ երեւցող` սիրուն փորագրութեամբ զարդարուած կանաչ կահոյքը առանձնայատուկ է: Անոր կոր ոտքերը և ոսկեզօծ շեշտադրումները կը յուշեն եւրոպական ռոքոքոյի կամ Լուի 15-եան ոճի ազդեցութիւնը: Բան մը, որ կարելի է միայն գտնել եւրոպական ոճի ժառանգութեամբ կամ անկէ ոգեշնչուած տեքորով վայրերու, ինչպէս՝ շքեղ հիւրանոցներու կամ թանկարժէք վիլլաներու մէջ:

Լուսանկարին աջ կողմը՝ գետինը կ՛երեւի գորգ մը, որ կարծէք աւանդական՝ երկրաչափական նախշերով և սիմեթրիք ձևաւորումներով հիւսուած բան է: Ան ներկայացուած է հողեղէն երանգներով (մուգ սրճագոյն, նաեւ քրեմ կամ պեժ գոյներով): Ձեւաւորումներու լեզուն, իր ոճաւորուած ծաղկային կամ ցեղային մոթիֆներով (որոնք կը ներկայացնեն պաշտպանութիւն, պտղաբերութիւն կամ բնութիւն) ըստ իս, անատոլական բովանդակութիւն ունի: Այս փոքր աւանդական գորգին առկայութիւնը եւրոպական ոճի կահոյքի և ժամանակակից սուրճի բաժակի կողքին, կը յուշէ խնդրոյ առարկայ վայրին մէջ Արևելքի և Արևմուտքի հանդիպումը:

Լոկարիթմական՝ մետաղէ շարժուն շրջանակով ապակիէ դուռը կը բացուի բացօթեայ պատշգամի կամ տեղանքի մը վրայ, որ շրջապատուած է Յունա-հռոմէական ճարտարապետութեան ոճով՝ բնական քարէ կամ արհեստական՝ սեմենթով կառուցուած բազրիքով-ճաղավանդակով, որոնցմով հարուստ են Միջերկրական ծովը շրջապատող եւ նշեալ մշակոյթէն ազդուած բոլոր երկիրները:

Լուսանկարի խորքին մէջ կ՛երեւի, լայն ու հանգիստ ծովը: Ընդհանուր լոյսը, Հոկտեմբեր ամսուայ մէջ ըլլալով հանդերձ եղանակի պայծառութիւնը, ծովին գոյնը և պատշգամի ընդհանուր ոճը բնորոշ են միջերկրածովեան ծովափնեայ հանգստավայրերու: Արևի լոյսը, որ վառ և ուղիղ կերպով տեսանելի է կապոյտ ջուրին մէջ, կը յուշէ դէպի հարաւ ուղղուած ափամերձ տարածք: Օդը կը թուի ըլլալ աւելի փխրուն քան խոնաւ, բան մը, որ կրնայ բացառել արեւադարձային գօտիներու մէջ նկարուած ըլլալու հաւանականութիւնը: Արդար ըլլալու համար պէտք է նշել, որ թէև ոչ մէկ յստակ նշան տեսանելի չէ հարիւր տոկոսով ճշգրիտ վայրը մատնանշելու համար, վերոյիշեալ բոլոր տարրերու համադրութիւնը ցոյց կու տայ վայրին Միջերկրական ծովափեայ քաղաքի մը մէջ ըլլալու լուրջ հաւանականութիւնը:

Վերջապէս եւ մինչ կարելի չէ բացառել, որ լուսանկարը առնուած է տիկին Յակոբեանին երկու տարի ուսանելու համար, քանի մը օրով Չինաստան գտնուելէ ետք իր կողակիցին հետ խոռոված ուտելու սիրոյն (այս մասին Նիկոլ Փաշինեան տեսերիզ մը հրապարակած էր) դէպի Հայաստան վերադարձի ճամբուն վրայ տուեալ երկիրն ծովեզերեայ մէկ քաղաքին մէջ, սակայն վերը նշածս մանրամասնութիւններուն հիման վրայ, կամ ընթերցուած գիրքին խորհրդանշանակութիւնը նկատի առած, եթէ կարգ մը «չարամիտ» ընթերցողներ, պնդեն, որ վայրը կը գտնուի, օրինակ Թուրքիոյ հարաւը գտնուող մերձ Միջերկրականեան Անթալիայի նման շրջանի մէջ, ապա մեղքը իմս չէ:

Մեղքը իմս չէ նաեւ, եթէ աւելի եւս «չարամիտներ» պնդեն, որ խնդրոյ առարկայ բարձրորակ վայրը կրնայ դարձեալ Միջերկրականեան ծովափ հանդիսացող ֆրանսական Ռիվիերայի (Côte d’Azur) կամ իտալական, թէ սպանական ծովեզերեայ քաղաքի մը մէջ ըլլալ, եւ շարունակելով իրենց «դաւադրական տեսութիւնը» պնդեն, թէ Վարչապետի կողակիցին՝ նման ճոխ վայրերու մէջ հանգստանալը, պետական պիւտճէի հաշւոյն է որ կը կատարուի:

Սևակ Հակոբյան, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի Գլխավոր խմբագիր

Sevag K. Hagopian, facebook.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

Հաջորդ գրառումը

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025
Նորություններ

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025
Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
Հաջորդ գրառումը

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական