Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում մեկնարկել է Գազայի խաղաղության գագաթնաժողովը։
Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր։
Ստորագրմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի և Քաթարի առաջնորդները։
Եթե մենք չհարձակվեինք Իրանի միջուկային ծրագրի վրա, չէինք կարողանա հասնել այս անհավանական գործարքին՝ Գազայի հարցում. ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ՝ Շարմ էլ Շեյխում կազմակերպված Գազայի գագաթնաժողովից առաջ։