Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

Ինչպես գիտեք, նախօրեին թուրք – վրացական սահմանին Վրաստանի սահմանապահները հայտնաբերել էին մեծ քանակությամբ բարձր որակի կեղծ անձնագրեր։ Հետաքրքիրն այն է, որ այդ անձնագրերի մեջ մեծ քանակությամբ հայկական անձնագրեր են եղել։

Առաջանում է տրամաբանական հարց.

-Ինչո՞ւ հիմա, ի՞նչ նպատակով…

Այստեղ, իհարկե, կա առնվազն մեկ տրամաբանական պատասխան.

-2026 թվականի ընտրությունների կեղծման համար։

Ո՞ւմ կաջակցեին թուրքական իշխանությունները.

– Վստահաբար այդպիսի միայն մեկ ուժ կա` Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը։

Ինչո՞ւ հենց այդ ուժը.

-Այդ ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ ընդգծված վերաբերմունք, և իր բոլոր քայլերով սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի կենսական շահերը։

Այս սցենարի կիրառման դեպքում հետևանքները, թերեւս, աղետալի կլինեն ո’չ միայն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար, այլև հենց Նիկոլ Փաշինյանի և իր ուժի համար։

Ընտրական կեղծիքների մեջ թուրքական աջակցությունը թուրքերի և ադրբեջանցիների ձեռքում կդնի փաշինյանականների վրա տոտալ վերահսկողություն հաստատելու ևս մեկ ազդեցիկ «քեյս», որը նրանց կդարձնի էլ ավելի հնազանդ թուրքական կամքին և ցանկություններին։

Սա վարկած է, որը կարող է հերքվել կամ հաստատվել։

Այսպիսի սցենար թույլ չտալու համար կա հստակ հրամայական` ընտրություններին զանգվածային մասնակցություն, քաղաքական ուժերի պատասխանատվության բարձր գիտակցում, և իհարկե քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողության սահմանում։

Արա Պողոսյան, քաղաքագետ