Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»,-հայտնել է քպ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա ասել է, որ «Թուրքական ավիաուղիներ»-ի՝ հայկական շուկա մտնելու հարցը միշտ էլ քննարկվել է։ Պարզապես քաղաքական պատճառներով թուրքական ընկերությունը չի մտել Հայաստան։

ՔՊ-ականի խոսքով՝  Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը քննարկվել էր, որ պետք է օդային ավիափոխադրումների ոլորտում ակտիվացնել համագործակցությունը։

«Սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։