Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան – համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գործարար, բարերար, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Այս նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի և արվեստի ճանաչված գործիչները, որոնց է վերապահվել պատվավոր առաքելությունը՝ առաջինը բարձրանալ լեռան գագաթ և իրենց ներկայությամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժեքը։
Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ «Ես Կամ» նախագծի միջոցով իրականացրել են մեր փոքրիկների երազանքները։ Այսօր նույն հավատով ու նվիրումով նրանք իրենց քայլով միանում են նաև այս համազգային նախաձեռնությանը՝ ապագա սերունդներին փոխանցելով ազգային վերածննդի և ներքին համերաշխության ուղերձը։
Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքին և ժողովրդին», – մանրամասնել է նա։