Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

… Իսկ «Առավոտ լուսոն» ու մարդու «կիսվելը» իրար հետ բնավ չեն բռնում

Գեղամ Մկրտչյան
26/09/2025
- 26 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ամեն օր սոցիալական ցանցում, ի հակառակ ներկա իշխանության հակաքարոզչության ու քայլերի, Արարատ լեռան լուսանկարներ ու մեզ համար նրա նշանակության մասին նյութեր են զետեղվում: Եվ՝ տեղեկություն ու լուսանկարներ՝ փաստող, որ մեր առաջինդասարանցի երեխաների ծնողները Մեսրոպ Մաշտոցի տպագրված նկար չունեցող նորահնար Այբբենարանում իրենք նրա նկարն են ավելացնում: Իր խորը, հուսադրող իմաստն ունեցող հատկապես այս վերջինի համար շնորհակալ լինենք ինչպես այդ ծնողներին, այնպես էլ հայ մանկանն առաջին քայլերից Մաշտոցով դաստիարակող մեր ուսուցիչներին: Դեռ վեցամյակը չլրացած առաջինդասարանցի իմ փոքր թոռնիկի անցած առաջին բանաստեղծությունը դպրոցում հենց Սուրբ Մաշտոցի մասին էր եւ սկսվում է «Մեսրոպ Մաշտոցը հոգին է (կամ՝ ոգին է) հայի…» տողով, իսկ այսօր նա դասի գնաց արդեն մեսրոպյան գիրը ջերմորեն սիրելու կարճ երդման տողերը շուրթերին…

Գիրը՝ գիր, բայց որքա՞ն ենք մենք հիմա ընդհանրապես հարազատ մնում այդ ոգուն:
Չգիտեմ՝ մերինից բացի որեւէ այլ ազգի պետություն կամ այդ ազգի որոշակի մասը   սիրո՞ւմ է շատ բաներում իրենը թողնել՝ ուրիշներինն ընդօրինակել ու կրկնել: Որեւէ մեկը հո չի՞ նեղանա հիմա, որ մեր Հանրային հեռուստատեսությունն առաջվա նման, հարազատ ձեւով կոչեմ Հ1, ոչ թե ժամանակին մեկ այլ երկրի օրինակով կարծես թե պարտադրված, անհասցե Առաջին ալիք: Հ1-ը համ Հայաստանը, համ հայկական հեռուստատեսության առաջին ալիքն է նշանակում: Իսկ գրելուս առիթը մեր այս Հ1-ի «Առավոտ լուսո» շատ հաճելի ու գնահատելի, իմ էլ սիրած հաղորդման ժամանակ հնչած լեզվական մի արտահայտությունն է:

Տեսեք, որքան հաճելի է հաղորդման վերնագիրն իսկ՝ «Առավոտ լուսո». արմատապես հայեցի, հայաբույր, ոսկեղենիկ ու իր գեղեցկությամբ եւս տրամադրող: Եվ հանկարծ սրա կողքին… ծրագրի հմայիչ ու հաճելի հայուհի հաղորդավարուհին ժպտերես ասում է. «Իսկ հետո կկիսՎենք մեր հեռուստադիտողների հետ մեր տպավորություններով»… Մինչդեռ իրենք կիս-վելու փոխարեն (Աստված չանի) ընդամենը տպավորություններն էին կիսելու հեռուստադիտողների հետ: Այսինքն, ըստ հայերենի տրամաբանության, ոչ թե մի բան պիտի լինեին (կրավորական ձեւը դա է նշանակում), այլ մի բան պիտի անեին:

Այս «կիսվելը» ժամանակին Հայաստանում զգալի թիվ կազմող՝ ռուսական կրթություն ու լեզվամտածողություն ունեցողներն են ռուսերենից պատճենված կրավորաձեւ, բայց ոչ թե կիսվել, այլ հենց կիսել նշանակող բառի սխալ թարգմանությամբ անգիտաբար «նվիրել» մեր խոսքին ու փորձանք բերել մեր լեզվի գլխին: Բանն այնտեղ է հասել, որ անգամ ինչ-որ բան ասել, ինչ-որ բան պատմել, ներկայացնել եւ բազմաթիվ այլ նման արտահայտությունների փոխարեն էլ մարդիկ ասում են՝ կիսվել հա կիսվել: Այսօր սա ցավալիորեն ամենատարածված եւ զանգվածաբար առանց մտածելու գործածության պատճառով մեր մայրենի լեզվի ոչ միայն տրամաբանությունն ու հայերեն լեզվամտածողությունն աղճատող, այլ նաեւ իր նմանությամբ մեր այլ բայերը եւս այդ վ-ով շարունակաբար վարակող (փոխանակվել, զանգվել, բռնվել եւ այսպես շարունակ) ամենաավերիչ սխալախոսությունն է, որի դեմ ընդհանուր լուրջ ու երեւի ամենօրյա պայքար է պետք: Իսկ լեզվամտածողության խաթարման շարունակական խնդիրը հեռանկարի առումով անվտանգ չէ, ինչպես ոմանց կարող է թվալ…

Ինքս հեռուստատեսություն շատ չեմ նայում, բացի լուրերի երեկոյան թողարկումից (որից սկսել եմ հիասթափվել…) ու երբ հաջողվում է՝ մի լավ հաղորդումից կամ կինոնկարից: Եվ երբեմն նկատել եմ, որ Հանրային հեռուստատեսությունում կամ նրա որեւէ խմբագրությունում կա առնվազն մի ձեռք, որը հիմնականում հանձնառու եւ հետամուտ է եթերի հայերենի մաքրությանը, ինչն այդպես էլ պետք է լինի: Իհարկե՝ ինչքան որ այսօր հնարավոր է: Ու ասածս ոչ, օրինակ, Լեզվի օրենքը մշտապես խախտող, երկրի ա-ախոս որեւէ ղեկավարի, այլ հեղինակային՝ լրատվական, հաղորդավարական խոսքի մասին է: Որտեղ սպրդող հնարավոր առանձին լեզվական մեղանչումները եւս, լինելով մեզանում մայրենիի գործածության այսօրվա անխնամ, բարձիթողի վիճակի գուցե անխուսափելի մի դրսեւորումը, պետք է որ շտկվեն, վերացվեն: Առաջ ասում էին՝ հեռուստատեսությամբ այսպես ասացին, ռադիոն, հեռուստատեսությունը, գրքի հետ մեկտեղ, որպես էտալոն, օրինակ էր ընդունվում: Այդ իմաստով այսօրվա մասին ընդհանուր առմամբ ավելի լավ է չխոսենք… Բայց գոնե Հ1-ը կուզենայինք շարունակեր սրանով մնալ իր բարձրության վրա: Եվ շատ տեղին կլիներ ունենար նաեւ որակյալ լեզվական հաղորդում: Լիներ մի տեղ, որից մարդիկ ճիշտ հայերեն սովորեին: Ինչպես տարիներ առաջ մի ժամանակ:

Որպեսզի սա եւ տարածված նման բազմաթիվ այլ լեզվական մեղանչում-սխալները նաեւ չհամարվեին «նորաձեւ», իսկ այսօրվա մատաղ սերնդի համար էլ մաշտոցյան ոգին չավարտվեր ընդամենը ձեւականորեն մի բանաստեղծություն սերտելով:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

ՀՀ առօրյան՝ անցանկալիից անդին միջավայրում

Հաջորդ գրառումը

Կենսագազային կայանք. այսօրն ու վաղը

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Կենսագազային կայանք. այսօրն ու վաղը

Լրահոս

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

26/06/2026

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական