Կիրակի, 26 Հուլիս, 2026

Դա Լևոն Զուրաբյանին հարցրեք. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2026-ին ընտրություններին մասնակցելու մասին

Հարկ համարեցի՝ խոսեցի,  այսօր Մատենադարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում իր ակտիվությունը, իշխանություններին քննադատելը։

Հարցին՝ ՀԱԿ-ը չի՞ մասնակցելու 2026 թվականի խորհրարանական ընտրություններին, նա պատասխանեց. «Դա Լևոն Զուրաբյանին հարցրեք»։

ՀՀ առաջին նախագահը չպատասխանեց հարցին, թե արդյոք ինքը լինելու է ՀԱԿ–ի ցուցակում կամ գլխավորելու է այն։

«Հետո, հետո»,–ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։