Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը սպանվել է իր տան բակում

Զինված և դիմակավորված անձնինք ավտոմատներով անկանոն կրակ են արձակել Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի և նրա հետ գտնվող անձանց վրա:

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի տան դիմաց: Երկու անձ մահացել է, մյուսները ծայրահեղ ծանր վիճակում են: Ավելի ուշ պարզվեց, որ մահացածներից մեկը Վոլոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ-ից հայտնում են՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։

Իր տան բակում սպանվեց Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը:

Սպավնածներից մյուսը ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։