Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Իսրայելը ճնշում է գործադրում Սիրիայի վրա, մենք չպետք է Սիրիային մենակ թողնենք. Էրդողան

Մենք երբեք չենք թողնի Սիրիային մենակ։ Ահա թե ինչու արտգործնախարարը և հետախուզության տնօրենը սերտ երկխոսության մեջ են Սիրիայի հետ։ Սիրիայի  անցյալը  ետևում է։ Սկսվում է նոր դարաշրջան։ Բայց, ինչպես գիտեք, Իսրայելը ճնշում է գործադրում Սիրիայի վրա հարավից. Կատարից վերադառնալուց հետո լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նրանք գործում են «բաժանիր, որ տիրիր» սկզբունքով՝ փորձելով դրանից որոշակի օգուտ քաղել։ Այս ամենի հետ մեկտեղ, Սիրիայում կա կառավարություն, որը առաջնահերթություն է տալիս ներառականությանը։ Սա փոխել է ուժերի հավասարակշռությունը Սիրիայում, և հիմա կան մարդիկ, ովքեր չեն կարող հաշտվել դրա հետ», – ասել է Էրդողանը։