Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Ալիևն օկուպացված Շուշիում ԱՄԷ նախագահի համար կազմակերպել է ղարաբաղյան ձիերի ցուցադրություն

Սեպտեմբերի 16-ին, օկուպացված  Շուշիում Իլհամ ալիևը դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին։

Շուշիի Կատարոտ (Ջդրդուզ) դաշտավայրում կազմակերպվել է ղարաբաղյան ձիերի ցուցադրություն։

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը «X»-ում գրել է,  որ միջոցառումը կազմակերպվել է որպես Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամության խորհրդանիշ. «Ղարաբաղյան ձիերի ներկայացումը որպես մշակութային ժառանգության և եղբայրության խորհրդանիշ միավորեց այս սրբազան հողի ժողովուրդներին»։