Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ որդին կրակն է ընկել իր հոր ձեռքը, որ իր հերը չի գնում պետության հետ համագործակցությա. Վարդան Ղուկասյան

16/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը, և դրա համար Նիկոլ կլիներ, Պողոս Երվանդյան կլիներ, ով ուզում է լիներ, նա անցնելու էր, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ 2018–ին, աջակցում էր հեղափոխությանը և բղավում էր «Քայլ արա, մերժիր Սերժին»։

«Ոչ թե Փաշինյան Նիկոլը այդքան ձայներ ունի, այլ նախկինների ատելությունից ժողովուրդը ուզեցել է պրծնել և ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Դա բոլորը լավ գիտեն, իրենք էլ լավ գիտեն։ Հիմա ինձ ասել՝ թե դուք ՔՊ-ին պաշտպանեցիք… ես, ՔՊ-ի վարքագիծը տեսնելով, երբեք չեմ իրեն պաշտպանի։ Մի խոսքով, ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ նախկինները աջակցեցին՝ ինքը դառնա քաղաքապետ, Վարդան Ղուկասյանը կտրականապես չհամաձայնեց։

 «Սխալվում եք, դուք այդպես ուզում եք, այդպիսի հանձնարարական եք ստանում, որ ինձ կապեն նախկինների հետ։ Ես նախկինների հետ կապ չունեմ, ուղղակի չորս ղեկավարների մեջ հարգել եմ Ռոբերտ Քոչարյանին։ Երևանյան քաղաքական խաղերից շատ հեռու եմ ես»,- ասաց նա։

Հարցին՝ դատարանն իր նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ կիրառեց, հեշտությա՞մբ կվճարի այդ գումարը, ունի՞ այդքան գումար, Ղուկասյանը պատասխանեց՝ ինքն այնքան հարգանք ունի,  որ աշխարհի որ երկիր էլ զանգահարի և ասի, որ իրեն 500 000 դոլար է պետք, երկու րոպե հետո կբերեն, կտան։

Անդրադառնալով իր որդուն՝ Վարդան Ղուկասյանն հիշեցրեց՝ արդեն չորրորդ անգամն է, որ նրան տանում, պահում ու բաց են թողնում, քանի փաստերը իրականությանը չեն համապատասխանում։
«Իմ որդին կրակն է ընկել իր հոր ձեռքը, որ իր հերը չի գնում պետության հետ համագործակցության։

Բոլոր գործերը բացեք, նայեք, բաց են թողել, ասել են փաստերը չկա, անհիմն է։ Սա էլ նույնությամբ, դրանից առաջ յոթ ամիս տարան պահեցին, վերջում տակը մնացին։

Երբ որ տեսնում են՝ քաղաքը խաղաղ է, հատուկ պետությունը կռիվ է գցում ջահելների մեջ, որպեսզի դրանց մեջ քաղաքական իր գործունեությունը ծավալի։ Գյումրին էնքան խաղաղ ու հանգիստ է, հիմա էլ մեկը հայտնվել է, ասում է՝ Գյումրիում հանցագործությունը շատացել է։ Էլ պատվեր են ստացել։

Նապոլեոնն ասում էր՝ ես երկու լրագրողից ավելի շատ եմ վախենում, քան 100 հազարանոց բանակից: Այսինքն՝ ինչ ուզենաք՝ կներկայացնեք. սպիտակը սև կներկայացնեք, սևն էլ սպիտակ։ Հիմա մենք ի՞նչ անենք, ձեր ձեռքը կրակն ենք ընկել: Հիմա որ ձեզ դատի չենք տալիս, մեղավո՞ր եմ։ Ես դատի տալ չեմ սիրում»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախարարներ Արսեն Թորոսյանն ու Համբարձում Մաթևոսյանը նախագահականում երդվել են

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն 95%-ով ավարտել է Զանգեզուրի միջանցքի ճանապարհի շինարարությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025
Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն 95%-ով ավարտել է Զանգեզուրի միջանցքի ճանապարհի շինարարությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական