Կիրակի, 2 Օգոստոս, 2026

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

Ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին պնդումներից հետո, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնեց Արևելյան Եվրոպայում նոր հրամանատարական կենտրոնի ստեղծման մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ուրբաթ օրը Բրյուսելում հայտարարեց. «Ռուսաստանի անզգուշ քայլերը արևելյան օդային տարածքում գնալով աճում են»։

Նշելով, որ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է զսպել ագրեսիան և պաշտպանել իր բոլոր անդամներին սպառնալիքներից, Ռյուտեն հայտարարեց. ՆԱՏՕ-ն ստեղծում է Արևելյան հրամանատարական կենտրոն, որպեսզի ամրապնդի  դիրքերն իր արևելյան թևի երկայնքով։

Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչն էլ ասել է. Արևելյան Եվրոպայում նոր հրամանատարական կենտրոնը կլինի ճկուն և արագաշարժ՝ ապահովելով զսպողականություն և ավելի կենտրոնացված պաշտպանություն հենց այն ժամանակ և հենց այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է»։

Լեհաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը և իր ՆԱՏՕ-ի դաշնակիցները խոցել են ռուսական անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել էին Լեհաստանի օդային տարածքը Ուկրաինա ներխուժման ժամանակ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ իր ուժերը հարձակվել էին Ուկրաինայի վրա և չեն մտադրվել հարվածել Լեհաստանում որևէ թիրախի։

ParsToday