Վլադիմիր Պուտինը հստակ նախազգուշացում է հղել Կիևի ռեժիմին և արևմտյան առաջնորդներին, որ եվրոպական զորքեր ուղարկելը Ուկրաինա կհանգեցնի Ռուսաստանի կողմից լուրջ արձագանքի, գրում է ամերիկյան The New York Times թերթը։
«Պուտինի ուղերձն Ուկրաինային այն է, որ նա կասկածներ չունի իր ռազմական գերազանցության վերաբերյալ։ Պուտինը զգուշացնում է Կիևի դաշնակիցներին Եվրոպայում, որ նրանք վտանգի տակ են, եթե իրականացնեն Ուկրաինա զորքեր ուղարկելու իրենց ծրագրերը», – ասվում է հոդվածում։
Հրատարակությունը նշում է, որ Վլադիվոստոկում Պուտինը հստակեցրել է, որ Ռուսաստանը սպասում է Արևմուտքի և Ուկրաինայի հաջորդ քայլին և չի նահանջի սեփական անվտանգության երաշխիքներից։
Անցյալ հինգշաբթի Փարիզում տեղի ունեցավ այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպումը , որը վարում էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը : Հանդիպումից հետո Ֆրանսիայի առաջնորդը հայտարարեց, որ 26 երկիր պարտավորվել է հրադադարից հետո Ուկրաինայում «զսպող ուժեր» տեղակայել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը կդառնան ռուսական բանակի օրինական թիրախ, եթե հայտնվեն Ուկրաինայում։