ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է իր պատրաստակամության մասին անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր պատանդների ազատ արձակման համար. հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
«ՀԱՄԱՍ-ը պատրաստ է անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու պատերազմի դադարեցման, իսրայելական զորքերի դուրսբերման և բոլոր պատանդների ազատ արձակման հարցերը՝ փոխարենը ստեղծելով անկախ պաղեստինյան կառավարություն, որը անմիջապես կսկսի աշխատանքը», – ասվում է հայտարարության մեջ։