Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորիս անելիքները ներկա պահին

03/07/2020
- 03 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ դրա բաղկացուցիչ մասը կազմող Հայաստանում ստեղծվել է բարդ եւ շատ դեպքերում անհասկանալի, իսկ հաճախ էլՙ ուղղակի անբացատրելի իրավիճակ: Երբեմն թվում է, թե իշխանություններն ու ժողովուրդը պարզապես մեկուսացած են իրարից եւ յուրաքանչյուրը գործում է իր համար: Չգիտեմ հատկապես ում մեղքով (իմ կարծիքովՙ ավելի շատ օրվա իշխանությունների), սակայն հասարակությունը բաժանվել է երկու հակադիր բեւեռների եւ իրար դեմ անզիջում պայքարի մեջ մտել: Հատկապես սոցցանցերում չափ ու սահման կորցրած, բառերի ու արտահայտությունների մեջ կոռեկտության բոլոր եզրերը հատած երկբեւեռ այդ հասարակությունը պատրաստ է հոշոտելու միմյանց:

Էս ո՞ւր հասանք: Չէ՞ որ այդ նույն հասարակությունն էր, նույն մարդիկ էին, որ կարճ ժամանակ առաջ համախմբվել, մեկ բռունցք էին դարձել ու ոտքի ելել նախորդների դեմ: Այդ նույն բեւեռներն էին միակամվել ու լուսավոր ապագայի ակնկալիքով համախմբվել: Նրանք, որ ոչ վաղ անցյալում միմյանց նկատմամբ անափ սիրով ու հանդուրժողականությամբ էին տոգորված, հանկարծ դարձել են անհաշտ հակառակորդներ, իսկ երբեմն էլՙ պարզապես թշնամիներ: Կարծես օտարները քիչ էին, հիմա էլ հայրենի թշնամիներ ունենք:

Իշխանություն ու ընդդիմություն են դարձել բոլորը եւ թվում է, թե միջինը չկա ու չի էլ եղել: Եվ եթե որեւէ մեկը փորձի սթափության կոչով դիմել ժողովրդին, անմիջապես երկու բեւեռների կողմից էլ կարժանանա տարատեսակ, հիմնականում բացասական որակումների: Որպես կանոն, երբ հասարակությունը երկփեղկված է լինում եւ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում է իրար լիովին արժանի եւ միմյանց հոշոտելու պատրաստ այդ բեւեռների խնդիրները լուծելու վրա, ապա լիուլի նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոլոր տեսակի թշնամիների, այդ թվում նաեւ թագավարակի աննախադեպ աճի ու տարածման համար: Ասվածի լիարժեք վկայությունը մեր երկրի վիճակագրական տվյալներն են, որոնք վարակակիրների եւ, ցավոք, նաեւ մահացությունների առումով անընդհատ աճում են եւ արդեն հասել են անվերահսկելի հանգրվանի: Թե՛ առողջապահության, թե՛ տնտեսության ասպարեզներում արդեն նկատելի են ավերիչ հեռանկարներ: Գաղտնիք չէ նաեւ, որ երկրում աննախադեպ սրվել է քաղաքական վիճակը:

Որպես Ռամկավար Ազատական կուսակցության երկարամյա անդամ, այս դժվարին պահին հրապարակավ հայտարարում եմ լինելով մշտապես պետականամետՙ այս պահին ոչ իշխանամետ եմ եւ ոչ էլ ընդդիմադիր: Իմ  կուսակցության ավելի քան մեկ դար առաջ որդեգրած «Ժողովրդով, ժողովրդի հետ, ժողովրդի համար» դավանանքի կրողն եմ եւ առանց սեթեւեթելու ու կողմերից որեւէ մեկին տուրք տալու, պայքարել եմ այդ գաղափարի իրականացման համար: Իսկ դա ենթադրում է նախ եւ առաջ համազգային խոհեմություն եւ, անկախ քաղաքական-գաղափարախոսական համոզմունքներից, առժամանակ մի կողմ թողնել ծրագրային խնդիրները եւ համախմբվել մեր պետականության շուրջը, որպեսզի հնարավոր դառնա բոլորի ուժերով հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը: Դա հավասարապես վերաբերում է հայրենաբնակ, Արցախի եւ Սփյուռքի հայությանն ու բոլոր քաղաքական-հասարակական ուժերին ու կառույցներին: Հակառակ դեպքում, որպես պատմաբան վստահեցնում եմ, կկորցնենք մեր պետականությունը, ինչպես Հայաստանի Առաջին հանրապետության (ՀԱՀ) դեպքում դա եղավ:

Ի դեպ, բավական խորությամբ ուսումնասիրել եմ ՀԱՀ-ի պատմությունը, մենագրություն եւ բազմաթիվ հոդվածներ եմ հեղինակել եւ կարող եմ վկայել, թե որքան շատ են ընդհանրությունները: Այնպես որ, իսկապես, բոլորիս սթափվելու, պետականության գոյությունը պահպանելու պահն է, իսկ ներքին հակասությունները, իշխանությունների սխալներն ու թերացումները դեռ կհասցնենք քննադատել, ինչու չէՙ նաեւ մեղավորներին պատժել: Մերօրյա սերունդը խելացի է, անկասկած նաեւՙ ավելի հավասարակշռված ու հաշվենկատ, այնպես որ մնում է լոկ տուրք չտալ զգացմունքներին, տարբեր բեւեռներց հղված հրահանգներին եւ համախմբվել ու պահպանել պետականությունը: Մի բան, որը ո՛չ վարչապետինն է, ո՛չ ընդդիմադիր ուժերինը եւ ո՛չ էլ մեզ սիրող ու չսիրող դրսի ուժերինը:

Բոլորս գիտենք, որ թավշյա հեղաշրջումն իրականացավ սոցիալտնտեսական հրապուրիչ լոզունգների շնորհիվ, սակայն իրական գործոնը նախկինների դեմ կուտակված մերժողականությունն էր: Գիտենք նաեւ, որ դա իրականացվեց ավելի շատ ընդդեմ, քան թե հանուն հիմնադրույթներով: Գիտենք նաեւ, որ ներկա վարչակարգը քաղաքական, տնտեսական, իրավական եւ այլ ոլորտների իսկական պրոֆեսիոնալների միասնական թիմ դեռեւս չունի: Դրա հետեւանքով էլ սխալներն ու թերացումները մեծ տոկոս են կազմում: Սակայն այդ ամենով հանդերձ, կրկին կոչ եմ անում համախմբվել, առժամանակ սատարել, քանի որ լավ թե վատ, տվյալ պահին նրանք են մեր պետականության կրողները:

Ներկա իշխանություններին էլ կոչ ենք անում ձերբազատվել զգացմունքային դրսեւորումներից, խուսափել ոչ ցանկալի հայտարարություններից, որպիսին էր օրինակ վերջերս «Հայ ժողովուրդը պետականություն, օրենք ու կարգ չսիրող է»: Բոլոր բնագավառներում գործել բացառապես պետական մտածողությամբ, խստագույնս պահպանել խոսքի եւ գործի արժեքն ու հարգը: Միշտ հիշել, որ պետականությունն ավելի քան բարձր արժեք է, որ դրա համար պայքարել ու զոհվել են բազմաթիվ հերոսներ, որ բոլորս պարտավոր ենք գործով  պատրաստակամություն ցույց տալ նրանց պատգամներն իրագործելու համար եւ խոնարհվել նրանց անմահ հիշատակի առջեւ, որ գիտակցենք վերջապեսՙ պետականությունը նույքան պատկանում է նաեւ հասարակության ընդդիմադիր ու չեզոք բոլոր շերտերին:

Կարծում ենք, որ ներկա վճռորոշ պահին խիստ անհրաժեշտ է 

1 ամեն ինչ անել հասարակությանը երկփեղկված վիճակից դուրս բերելու, «մերոնք-ձերոնք» եւ նման վտանգավոր ձեւակերպումներից ձերբազատվելու համար,

2 աստիճանաբար հասնել  հասարակության բոլոր շերտերի միջեւ փոխըմբռնման եւ միմյանց նկատմամբ լիակատար վստահության,

3 փոխզիջումն ու հանդուրժողականությունը դարձնել իրական-կիրառելի (այս դեպքում շատ մեծ պետք է լինի հատկապես իշխանությունների ներդրումը),

4 բոլորի գործունեության հիմքում առաջնային պետք դառնա այն հաստատ համոզումը, որ իշխանությունը հավերժ չի, որ բոլորիս գլխավոր դատավորը ժամանակն է եւ, որ ամենակարեւորն է, բոլորը հաշվետու են սերունդների առջեւ: Հարկավոր է, որ բոլորի համար հստակ լինի դարերով փորձված մեկ պարզ ճշմարտությունՙ այնտեղ, որտեղ վեճ ու անախորժություն կա (դա լինի ընտանիք, հասարակություն, պետություն ու ազգ), այնտեղ հաջողություն չի կարող լինել: Արդ, լինենք միասնական եւ հաջողություններ կարձանագրենք թե՛ տնտեսության, թե՛ քաղաքականության եւ թե՛ թագավարակի դեմ պայքարում:

Ոմանք կարող են ասվածը քարոզ, ոսկե միջին կամ նման մի բան համարել, քննադատել, չընդունել եւ այլն: Պատրաստ ենք այդ բոլորին, միայն թե ականջալուր լինենք միմյանց, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարին իրավիճակը: Սա է այսօրվա գլխավոր հիմնախնդիրը:

20-28062020

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջնորդություն ԱԺ-ից ՍԴ-ին

Հաջորդ գրառումը

Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի ու կառավարության հրաժարականը

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի ու կառավարության հրաժարականը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական