Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբեր ձեռնարկեր անհրաժեշտ զիջումներ, հազարավոր երիտասարդ հայեր այսօր կենդանի կլինեին. Վարդան Օսկանյան

24/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին՝ ապարդյուն փորձելով արդարացնել իր աղետալի որոշումները։ Վերջին տարիների իրադարձություններին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական և գլխավոր պատճառը Փաշինյանի լիակատար անկարողությունն է։

Նրա պնդումը, թե մինչև 2020 թվականի պատերազմը զիջումների գնալը Հայաստանի համար ավելի վնասակար կլիներ, բացարձակ անհեթեթություն է։ Չկա կասկածի ոչ մի մասնիկ, որ եթե Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբեր ձեռնարկեր անհրաժեշտ զիջումներ, հազարավոր երիտասարդ հայեր այսօր կենդանի կլինեին։ Արցախը և Լաչինը կմնային հայկական, խաղաղության պայմանագիր կկնքվեր, և մեր սահմաններն ու հաղորդակցությունները բաց կլինեին։

Փոխարենը՝ նրա հակասական խոսքերն ու անփույթ դիվանագիտությունը Հայաստանը տարան կործանարար պատերազմի և մեզ թողեցին պարտված բոլոր ճակատներում։ Իսկ կանխելու համար այն հարցադրումը՝ թե «ինչո՞ւ դուք 2008-ին չեք արել», ասեմ, որ եթե նման զարգացման հեռանկար տեսնեինք և հաստատ կնկատեինք՝ համապատասխան քայլ անպայման կձեռնարկեինք։

Մնում է միայն հուսալ, որ Փաշինյանը մինչև իր հեռանալը քաղաքականությունից կդադարեցնի խոսելը։ Նրա խոսքերը վաղուց դարձել են Հայաստանի ամենամեծ բեռը և թշնամին՝ մշտապես քայքայելով ազգային անվտանգությունը և անչափելի վնաս հասցնելով։ Նրա հակասական ու անհեթեթ հայտարարությունները կրկին ու կրկին ուժեղացրել են Ադրբեջանի դիրքերը՝ Հայաստանին բերելով աղետալի հետևանքներ։

Այժմ, երբ գրեթե ամեն ինչ արդեն զիջված է, նրա խոսքերը ռազմավարական առումով անկարևոր են։ Ադրբեջանը հասել է իր նպատակներին և շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում։ Նրա խոսքերը միայն խորացնում են ժողովրդի վիշտը՝ անընդհատ հիշեցնելով, որ մեր բոլոր կորուստները հնարավոր էր կանխել։

Փաշինյանի անկարողությունը մեր ազգային ողբերգության գլխավոր պատճառն է, իսկ նրա փորձերը՝ վերաշարադրելու պատմությունը, միայն խորացնում են վերքը։ Այս փուլում լռությունը Հայաստանի համար անհամեմատ ավելի օգտակար կլիներ, քան նրա անվերջ արդարացումները։

Վարդան Օսկանյան, ՀՀ նախկին արտգործնախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտակարգ դեպք Երևանում․ ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը ապա ճաղավանդակին. տեսանյութ

Հաջորդ գրառումը

Մանրամասներ ՝Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպից. տեսանյութ

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Հաջորդ գրառումը

Մանրամասներ ՝Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպից. տեսանյութ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական