Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը քաղաքագետ Սերգեյ Մարկովին ներառել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում: Հրապարակված տվյալների համաձայն՝ Մարկովը մասնակցել է օտարերկրյա գործակալների նյութերի ստեղծմանը և լայն լսարանին տարածմանը, ինչպես նաև տարածել է այն կազմակերպությունների հրապարակումները, որոնց գործունեությունը Ռուսաստանում համարվում է անցանկալի։

Մարկովը աչքի է ընկնում ադրբեջանամետ դիրքորոշմամբ։

Նախարարությունը նշել է, որ քաղաքագետը նաև կեղծ տեղեկություններ է տարածել պետական ​​մարմինների որոշումների և նրանց կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ։

Ցուցակում ներառված էին նաև ակտիվիստ Ռաջանա Դուգարովան, արքեպիսկոպոս Անդրեյ Կորդոչկինը, բլոգեր Դմիտրի Նյուբերգը և երկու նախագիծ՝ «Alif TV»-ն և «Tamizdatproject.org»-ը։