Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել է, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին:

Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է:

Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: