Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում լուրը հաստատել է  ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ 

Դիմումը մուտք է արվել այսօր։ 

ՀԳ․ Civic.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։