Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արման Թաթոյանը USCIRF-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ Հայոց եկեղեցու նկատմամբ վարած քաղաքականության մասին զեկույց

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում Կրոնի միջազգային ազատության դաշնային հանձնաժողովի համար (USCIRF) անցյալ շաբաթ ներկայացրել է զեկույց երկու հիմնական հարցի վերաբերյալ՝

1) Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ,

2) Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ:

Նա հավելել է.

Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել Նախագահին, Պետդեպարտամենտի քարտուղարին և Կոնգրեսին։

Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից։

Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ:

Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ։