Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Պատմությունն էլ ոգի ունի, և այն չի ներում ոչ դահիճին, ոչ էլ պատրանքներով ապրողներին. Տարոն Սիմոնյան

Եվ այսպես արդեն որերրորդ տասնամյակն է, հարյուրամյակն ու միգուցե՝ հազարամյակն է՝ հաջորդ սերնդին կտակում ենք ծանր բեռ ու միայն հույս, որ ինչ-որ ապագայում՝ անորոշ մի օր,մեր ազգի անունից որոշում ընդունող մարդիկ էլ ողջախոհ կլինեն, իրատես ու ազգասեր …

Այս քաղաքակրթական կրկնվող վերադարձում միայն մի բան է, որ անփոփոխ է մնում՝ ուղեղն արհամարհելու, հույզերին տրվելու, ակնհայտը տեսնել չցանկանալու և խաղաղության պատրանքով ու օրվա հաճույքով ապրելու, այլ կերպ ասած՝ չհասունանալու մեր ներքին մղումն է …

Պատմությունն էլ ոգի ունի, և այն չի ներում ոչ դահիճին, ոչ էլ պատրանքներով ապրողներին…

Տարոն Սիմոնյան, իրավաբան, պետական գործիչ