Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը 30 տարի պարտված պաշտոնական Բաքուն ոչ մի գնով չէր ստորագրի, իսկ պարտված պաշտոնական Երևանը ստորագրեց․ Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ ՀՀ իշխանությունները ագրեսիվ կերպով անցել են փաստաթղթի իրենց մեկնաբանման խորը արշավին, շատ լավ հասկանալով, թե ինչ կարևոր է երկաթը տաք տաք ծեծելն ու ինֆորմացիոն բլոկը իրենցով անելը և խորը մանիպուլյացիաներով դրանից խոսելը, նշեմ Հայաստանի սուվերենության, անվտանգության և իրավական կարգավիճակի տեսանկյունից ստորագրված փաստաթղթի կետերը, որոնք բացարձակ չեն բխում ՀՀ պետական և ազգային շահերից :

1․ Անխափան կապ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև (կետ 3)

“…unimpeded connectivity between the main part of the Republic of Azerbaijan and its Nakhchivan Autonomous Republic through the territory of the Republic of Armenia with reciprocal benefits…”

Սա գործնականում նույն «Զանգեզուրի միջանցք» գաղափարն է՝ միայն բառապաշարով համահարթեցված։ «Unimpeded connectivity» նշանակում է՝ անխափան, առանց վերահսկողության և սահմանային ընթացակարգերի միջանցք։ «Reciprocal benefits» «Փոխադարձ արտոնություններ» ձևակերպումը իրականում կարող է ձևական լինել, քանի որ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրվող արտոնությունը տրանսպորտային գերիշխանության կորստի ռիսկ է, իսկ Ադրբեջանից Հայաստանին տրվող հնարավոր արտոնությունները կարող են լինել ոչ համարժեք և կախված Բաքվի քաղաքական կամքից։

Սահմանադրական տեսանկյունից սա կարող է դիտվել ՀՀ տարածքային ամբողջականության սահմանափակում, քանի որ այն ենթադրում է հատուկ ռեժիմով ճանապարհ, որը դուրս է ՀՀ լիարժեք և ամբողջական իրավասությունից, որքան էլ փաստաթղթում ֆիքսվի սուվերենության մասը:

2․ ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման համատեղ կոչ (կետ 2)

“…on the closure of OSCE’s Minsk Process…”

Մինսկի խումբը միջազգային իրավունքի շրջանակներում Հայաստանի համար միակ հարթակն էր, որտեղ ԼՂ հարցը քննարկվում էր ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև միջազգային միջնորդությամբ։ Դրա փակումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է ԼՂ հարցի միջազգային օրակարգից, ընդունելով Ադրբեջանի մենաշնորհը հարցի լուծման վրա։ Սա իրավաքաղաքական առումով հրաժարում է միջազգային-պետական երաշխիքներից: Ինչը եղել է Ադրբեջանի տասնյակ տարիների ձգտումը: Այն ևս բավարարվել է:

3․ TRIPP («Trump Route for International Peace and Prosperity») նախագծի իրականացում (կետ 4)

“The Republic of Armenia will work with United States of America and mutually determined third parties to set forth a framework for the TRIPP connectivity project in the territory of the Republic of Armenia…”

Սա միջազգային նախագծի անվան տակ կարող է լինել նույն «միջանցքի» եթակառուցվածքային ձևավորումը, բայց արդեն ամերիկյան հովանու տակ։

Նախագծի շրջանակային պայմանները որոշվելու են ոչ միայն ՀՀ և ԱՄՆ, այլև «փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի» հետ, ինչը բացում է դուռ Ադրբեջանին կամ Թուրքիային որպես համահիմնադիր ներգրավելու համար։ Իրավական տեսանկյունից սա կարող է սահմանափակել ՀՀ-ի լիազորությունները սեփական տարածքում, քանի որ միջազգային համաձայնագրերը գերակայում են ներքին օրենքներին։

4․ «Արդար պահաջի բացառումը» և սահմանների անձեռնմխելիության ճանաչումը (կետ 5)

“…based on the inviolability of international borders and the inadmissibility of the use of force for the acquisition of territory…”

Սա դե ֆակտո նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի ներկայիս սահմանները՝ ԼՂ տարածքների ամբողջական ինտեգրմամբ։

Արդարության «վերականգնման բացառումը» քաղաքական առումով նսեմացնում է ապագա սերունդների՝ տարածքային պահանջների և ինքնորոշման իրավունքը։ Սահմանադրական տեսանկյունից սա վերահաստատում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը առանց Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման։

5․ ԱՄՆ-ի հովանու տակ երկկողմ հարաբերությունների «նորմալացում» (կետ 6)

“…advancing the normalization of bilateral relations…”

«Նորմալացում» ձևակերպումը հնչում է որպես վերջնական հակամարտության լուծման փաստաթուղթ, ինչը իրավական առումով կփակի ցանկացած ապագա պահանջ, այդ թվում՝ գերիների վերադարձի, վերադարձի իրավունքի, սահմանազատման արդար պայմանների կամ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերում։

Այս փաստաթուղթը փաստացի․

1. Հրաժարում է ԼՂ-ի միջազգային օրակարգից և հաստատում է Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը։

2. Սահմանափակում է Հայաստանի սուվերենությունը Սյունիքի տարածքում՝ ստեղծելով հատուկ ռեժիմով ճանապարհ Ադրբեջանի համար։

3. Ապագայում բացառում է տարածքային կամ քաղաքական պահանջների բարձրացումը, ինչը հակասում է ՀՀ ազգային շահերին և պատմական իրավունքներին։

4. Միջազգային պարտավորություններով կապում է Հայաստանի ձեռքերն, նույնիսկ եթե ապագայում փոխվի քաղաքական իշխանությունը։

P.S. Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը 30 տարի պարտված պաշտոնական Բաքուն ոչ մի գնով չէր ստորագրի, իսկ պարտված պաշտոնական Երևանը ստորագրեց»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ ղեկավար կառույցները ողջունում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Հաջորդ գրառումը

Փաշինյանը պատասխանում է ԶԼՄ-ներից ստացված հարցերին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը պատասխանում է ԶԼՄ-ներից ստացված հարցերին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական