Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Կյանքը ցույց կտա, թե էս տրիո սիրավեպի տակ ինչքան խոտան կա ու ով ինչ է պոկելու սիրավեպից. Վլադիմիր Մարտիրոսյան

Չոր փաստեր.

Թրամփը ստորագրեց իր Նոբելյան մրցանակ ստանալու հավանական թղթի տակ:

Փաշինյանը ստորագրեց իր վերընտրվելու հավանական թղթի տակ:

Ալիևը ստորագրեց իր երկիրը շոշափելի այլ մակարդակի բարձրացնելու թղթի տակ:

Մնացածը խորը լիրիկա է: Կյանքը ցույց կտա, թե էս տրիո սիրավեպի տակ ինչքան խոտան կա ու ով ինչ է պոկելու սիրավեպից:

Ռեալ պոլիտիկը սկսվում ա, երբ վերջանում ա օֆիցիոզը:

P.S.

Բոլորը առայժմ ստացան իրենցը Հայաստան պետության հաշվին:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ