Իսկ ավելի լուրջ տեղի է ունենում մեծ ընկերությունների միջև ձեռք բերված համաձայնության պարտադրված սպասարկում: Ամեն ինչ համաձայնեցված է նախապես, բոլորը ստանալու են իրենց հասանելիքը:
Հընթացս մի գլխացավանք էլ է օրակարգից հանվում. բա գիտեի՞ք, որ այս տարվա նոյեմբերի 9-ին մի նոր փաստաթուղթ պետք է ստորագրվեր 2020 թվականին ստորագրվածի փոխարեն: Լրանում է այդ հայտարարության հնգամյակը, իսկ հնգամյակները, ընկերներ, ընդունված է կատարել չորս տարում:
Իշխանություններն ու իրենցից սնվող քաղտեխնոլոգների, քաղաքագետների ու վերլուծաբանների անվան տակ հասարակության ուղեղ լվացող բիոզանգվածը այս հարցին չի անդրադառնա: Բա չէ, տղերքը որպես իսկական հեղափոխականներ արմատախիլ են անում ռուսական ազդեցությունը Հայաստանում:
Հասկացա՞ք, որ այս ամենը փոխարինում է նաև նոյեմբերի 9-ին նոր փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությանը: Չէ՞ որ չկա Լաչինի միջանցք, չկան էթնիկ զտումներ իրականացնելու համար տեղաբաշխված խաղաղապահներ, չկան նաև հայեր Արցախում:
Ընդամենը “Նիկոլ Փաշինյան ու ընկ.” Սպիտակ տանը ավարտին են հասցնում Արցախը հանձնելու Սև գործը ու իրենք շատ ուրախ են դրա համար:
Հայկ Դեմոյան
Պատմաբան, հրապարակախոս