Քաղաքական գործիչ Արման Աբովյանը գրում է.
Համացանցը հեղեղված է իշխանավորների գրառումներով, թե իբր այն մարդիկ, որոնք հիմնավոր մտահոգություններ են արտահայտում ԱՄՆ -ի հետ ակնկալվող պայմանագրի ստորագրման գործընթացից (խոսքը Սյունիքով անցնող ճանապարհի ճակատագրի մասին է) առեղծվածային «օտար ուժերի ներկայացուցիչն» են ու զուգահեռաբար Հոռոմ տատու հեքիաթներ են պատմում, թե Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը լինելու է նույնաբովանդակ պայմաններով։
Ախպեր, մեզ լրիվ էշի տե՞ղ եք դրել։
Դե հիմա խնդրում եմ պատմել, թե հայկական բեռները և ՀՀ քաղաքացիները Ադրբեջան մուտք գործելիս ում են տեսնելու` ամերիկացիների՞ն, թե՞ ադրբեջանցիներին: Կամ ստեղծվու՞մ է արդյոք ադրբեջանա-ամերիկյան համատեղ ձեռնարկություն սահմանային և մաքսային գործառույթներն իրականացնելու համար: Պատմեք և մենք մեծ հետաքրքրությամբ կլսենք` ինչ սուտի արդարացում այս անգամ կհորինեք։
Ուրեմն սրանք սպասարկում են թշնամու շահերը, իսկ երբ դա մատնանշում ես, միանգամից դառնում ես սրանց աչքի փուշը։ Չե տղերք, իրականում «յուղ եք վառում», ընդ որում թուրքական «յուղ»… :