ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Հնդկաստանի նկատմամբ Ռուսաստանից նավթի գնման համար լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանվում։
Մաքսատուրքի սահմանումը Թրամփը պատճառաբանել է այսպես՝ Հնդկաստանի կառավարությունը ներկայումս ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ է ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից։
Այժմ Հնդկաստանից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների համար կգանձվի լրացուցիչ 25% մաքսատուրք։