Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

Անահիտ Հովսեփյան
01/08/2025
- 1 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
130
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական ԶԼՄ-ները հուլիսի 30-ին ժամը 9.30-ին սպասում էին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի «Ադրբեջանից կաշառառության գործով» առաջին վճռի հրապարակմանը՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, քրիստոնեա-սոցիալական միության անդամ Էդուարդ Լինթները դատապարտվեց 9 ամսվա պայմանական ազատազրկման: Դատարանի վճռով  Լինթները պարտավոր է նաեւ 10,000 եվրո տուգանք վճարել: Մեղադրող կողմը պահանջել է տասնմեկ ամսվա պայմանական ազատազրկում, պաշտպանող կողմը պահանջել է արդարացում: 80-ամյա տղամարդը հունվարից ի վեր դատավարության ընթացքում մշտապես հերքել էր ԵԽԽՎ պաշտոնյաներին կաշառելու մեղադրանքը, փոխարենը կրկնել էր, թե հանցանք չի գործել, Ադրբեջանի օգտին «լոբբիինգ» է արել: Մյունխենի դատարանն այլ կարծիք ուներ, բայց  հաշվի առնելով, որ Լինթները չի հրաժարվել, պարզաբանումներ է ներկայացրել, գործի շրջանակներում նրա համագործակցությունը ճանաչեց որպես մեղմացնող հանգամանք, մեկնաբանում է գերմանական NDR-ը:

Մյուս կողմից, Բունդեսթագի քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Կարին Շթրենցի գործով (որ մահացել է 2021 թվականին) դատավորը հաստատեց կոռուպցիայի մեղադրանքը՝ դատավճիռը հրապարակելիս: Քաղաքական գործիչը չի կարող հետմահու դատապարտվել, ուստի   նրա ամուսինը պետք է ստացած կաշառքը վճարի գերմանական իշխանություններին: Դատարանը նշեց , որ Շթրենցի գործը ընտրակաշառքի դասական դեպք է: «Շտրենցը թույլ տվեց, որ իրեն գնեն», նշել է դատավորը, ըստ NDR-ի:

«Մյունխենի դատարանը կասկած չունի, որ Շթրենցը ստացել է առնվազն 111,000 եվրո կաշառք՝ սկզբում Էդուարդ Լինթներից՝ իր «Line M Trade» ընկերության միջոցով, իսկ ավելի ուշ՝ անմիջապես Ադրբեջանի ներկայացուցիչներից: Պաշտոնապես վճարումները հայտարարագրվել են որպես խորհրդատվական պայմանագրերի համար վճարներ:  Լինթներն Ադրբեջանից ստացել է ընդհանուր առմամբ 4 միլիոն եվրո եւ բաշխել այն քաղաքական գործիչներին», ծանուցում է գերմանական վերոնշյալ աղբյուրը՝ այլ մանրամասներ շարադրելով, որ տեղի սղության պատճառով ստիպված ենք համառոտել:

Երկրամասային բարձրագույն  դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել դաշնային դատարան: Սակայն դա չի ենթադրում փաստերի  վերանայում, այլ պարզապես որոշման մեջ առկա հնարավոր իրավական սխալների ուսումնասիրություն կարող է լինել, նշում է NDR-ը: Այլ լրատվամիջոցներ այս հանգամանքը չեն էլ նշում:

Բունդեսթագի նախկին պատգամավոր քրիստոնյա դեմոկրատական միության անդամ  Ակսել Ֆիշերի դեմ հարուցված վարույթն առանձնացվել է: Ֆիշերը մեղադրվում է (նաեւ) Ադրբեջանից  ֆինանսավորում ստանալու մեջ, մինչ հիմա չի ընդունել իրեն ներկայացվածը, մի քանի անգամ հիվանդության պատճառով չի ներկայացել դատական նիստին: Նրա դեմ դատավարությունը նախատեսվում է վերսկսել աշնանը: Եթե այն չավարտվի, մինչեւ 2026 թվականի վերջը, վաղեմության ժամկետը կլրանա: Ինչպես առցանց «Ցայթն» է փոխանցում, Լինթներին փոխկապակցված մյուս երկու անձանց դեմ վարույթը ժամանակավորապես կասեցվել է՝ տուգանքների վճարման պահից հետո:

Մեղմ պատիժ, որ նախադեպ է ստեղծում

Գերմանական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ սա այս սկանդալի իրավաբանորեն առաջին պարտադիր դատավճիռն է: Դատավարության արդյունքների եւ այդ ժամանակվանից ի վեր ներդրված խստացված հակակոռուպցիոն կանոնների լույսի ներքո դատավճիռը կարեւոր նախադեպ է ստեղծում:

Դատավճիռը հստակ ազդանշան է քաղաքական ոլորտում կոռուպցիոն գործողությունների դեմ, չնայած նշանակված պատիժը համարվում է համեմատաբար մեղմ՝ հաշվի առնելով հանցագործության պահին գործող իրավական իրավիճակը: Կոռուպցիայի եւ լոբբիինգի կանոնների փորձագետ Աուրել Էշմանն ընդգծում է. «Կարեւոր ազդանշան է, որ Ադրբեջանի գործով առաջին դատավճիռը կայացվել է: Հաշվի առնելով հանցագործության ծանրակշիռ բնույթը, պատիժը մեղմ է, ինչը պայմանավորված է հանցագործության պահին իրավական անբավարար իրավիճակով»: Սակայն սկանդալից հետո իրականացվել են համապարփակ բարեփոխումներ, որոնք այժմ զգալիորեն հեշտացնում են խորհրդարանական կոռուպցիայի նման դեպքերի հետապնդումը: Օրինակ, ընտրված պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի սահմանումը զգալիորեն ընդլայնվել է, քաղաքական գործիչներին ուղղակի ֆինանսական նվիրատվություններն այժմ հստակորեն արգելված են, իսկ թափանցիկության պահանջները զգալիորեն խստացվել են:

Լրատվամիջոցները շեշտում են, որ Ադրբեջանի դեպքը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է քաղաքական ազդեցություն գործադրել եվրոպական հաստատություններում գաղտնի վճարումների միջոցով: Դատարանի որոշումը առաջին քայլն է դեպի ավելի մեծ իրավական որոշակիություն եւ քաղաքական թափանցիկություն, բայց միեւնույն ժամանակ ընդգծում է ավելի հեռահար իրավական միջոցառումների անհրաժեշտությունը: 

15 տարի անց «ադրբեջանական գործով» առաջին դատավճիռը Եվրոպայի խորհրդում եւ  Բունդեսթագում կոռուպցիոն սկանդալի բացահայտման գործում կարեւոր դեր խաղացած Ֆրանկ Շվաբեի համար «ցնցող եւ խրախուսական է»: «Սա ցույց է տալիս, որ քաղաքական կոռուպցիան հետապնդվում եւ պատժվում է Գերմանիայում», կարծիք է հայտնում Շվաբեն տեղական՝«Ռուհր նախրիհթեն» թերթում: Էդուարդ Լինթները ակնհայտորեն կառուցել է խորհրդարանի անդամների վրա ազդելու եւ կաշառելու համակարգ, որը ֆինանսավորվում էր Ադրբեջանից ստացված գումարներով: Նա այժմ դատապարտվում է դրա համար», բացատրում է Շվաբեն: «Ազգում» 2024-ի մարտին https://azg.am/analytics/%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d6%81%d6%80%d5%ab%d5%b6%d5%9d-%d6%83%d6%80%d5%af%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80/ անդրադարձել ենք Շվաբեի ներգրավվածությամբ Ադրբեջանի կաշառառության գործի մասին ARD-ի «Անդունդի եզրին» քաղաքական թրիլերին, որ դիտել են միլիոնավոր մարդիկ:

«Պատմական դատավճիռ»

Ֆրանկ Շվաբեն նկատել է տալիս, որ. «Կոռուպցիան համապարփակ կերպով պլանավորված էր: Ներգրավված էին խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներ եւ նախկին պատգամավորներ: Կարեւոր է շարունակել իրավական եւ քաղաքական հետաքննությունը»: «Transparency International» հակակոռուպցիոն կազմակերպությունը հուլիսի 30-ի դատավճիռն անվանում է «պատմական»: Այն «կարեւոր ազդանշան է համակարգային կոռուպցիայի դեմ», մեկնաբանում է կազմակերպության փոխնախագահ Բաուզեն: «Ընտրված պաշտոնյաների՝ ավտոկրատ պետությունների ազդեցությանը ենթարկվելը վտանգում է ժողովրդավարական մեր համակարգը»: Քաղաքական գործիչները եւ դատական համակարգը կոչված են այժմ համապատասխան եզրակացություններ անելու:

 «Ադրբեջանական ռեժիմը կաշառել է Բունդեսթագի պատգամավորներին՝ այնտեղի բռնապետությունը հրապարակավ արդարացնելու համար»: «Կոռուպցիան կոռուպցիա է, կոռուպցիա է» վերնագրյալ հոդվածում գրում է «Զյուդդոյչե ցայթունգը»: Մյունխենի «Աբենդցայթունգը» այլ դիտանկյուն է հրամցնում՝ «Փողի եւ շքեղության համար. ՔՍՄ քաղաքական գործիչը դավաճանեց իր երկրին»:

«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» մեկնաբան Ռայնհարդ Վեզերը հոդվածը վերնագրել է «Կոռուպցիայի գայթակղությունը»:

«Գերմանական քաղաքականության մեջ ադրբեջանական ցանցը քաղաքականապես մեռած է 4 տարի առաջ դիմակների սկանդալից հետո, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելուց ի վեր: Սակայն նախկին քաղաքական գործիչ  Լինթների դեմ Մյունխենի դատավճիռը հիշեցում է, որ պետք է դասեր քաղել այն փաստից, որ նավթի եւ գազի հարստության շնորհիվ աշխարհաքաղաքական առումով կարեւոր, մի փոքր ավտորիտար պետություն կարողացավ կաշառել եվրոպական խորհրդարանների անդամներին:  Գերմանիայում վաղուց ի վեր տիրում է այն կարծիքը, որ կոռուպցիան միայն այլ երկրների խնդիր է: Այդ պատճառով այստեղ շատ օրենքներ ավելի թույլ են, քան ԵՄ մյուս երկրներում: Սակայն մարդիկ ամենուրեք նույնքան ենթակա են գայթակղությունների: Եվ նրանց թիվը կարող է աճել: Ավելի ու ավելի կոշտ միջազգային մթնոլորտում քիչ հավանական է, որ եվրոպական ժողովրդավարությունների ավտորիտար հակառակորդները սահմանափակվեն այնտեղ անկարգություններ ստեղծելով՝ քարոզչության, ապատեղեկատվության եւ հետախուզական գործողությունների միջոցով: Արեւելյան Եվրոպայում անթիվ օրինակներ կան, թե ինչպես է ՌԴ-ն փորձում միջամտել այլ պետությունների քաղաքականությանը՝ կոռումպացված ցանցերի միջոցով: Միամտություն կլինի հավատալ, որ Մոսկվան, Պեկինը կամ ուրիշները նույնը չեն փորձի անել այստեղ: Դրա դեմ պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ ավելի խիստ օրենքների միջոցով, բայց նաեւ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ 33 տարի Բունդեսթագում ներկայացված ՔՍՄ պատգամավոր Լինթները 15 տարի առաջ Ադրբեջանից կաշառառության փաստը լոբբինգ էր ներկայացնում: Դատարանին չհամոզեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաթարված արդարությունը

Հաջորդ գրառումը

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
Հաջորդ գրառումը

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025

Հայաստանի խորաթափանց ժողովուրդը խաղաղության օրակարգի, խաղաղության քաղաքականության իրական հեղինակն է եւ ինձ համար սրանում ոչ մի կասկած չկա։ Այս մասին,...

ԿարդալDetails

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

20/09/2025

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական