Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կիևի վրա հարձակումից 135 մարդ է տուժել, նրանցից 12-ը երեխա է

Ռուսական օդուժի՝ Կիևի վրա հարձակման հետևանքով տուժել է 135 մարդ, նրանցից 12-ը երեխա է։

30 հոգի այս պահին բուժումը շարունակում է հիվանդանոցային պայմաններում, նրանցից 5-ը՝ երեխա։ 97 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի գիշերը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Կիևի վրա։  Զոհերի թիվը հասել է 82-ի։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն  հայտնում է. «Զոհեր կան նաև Սոլոմենսկի շրջանում, որտեղ թշնամու հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է բնակելի շենք։ Ներկայումս հայտնի է մայրաքաղաքի զոհված բնակիչների ընդհանուր թիվը։ Զոհերի թվում կա վեցամյա տղա։

Վիրավորների թվում կա 10 երեխա,  որոնցից 5-ը դեռևս հիվանդանոցային բուժում են ստանում: Զոհվել է նաև 5 ամսական երեխա։ Լայնածավալ պատերազմից ի վեր՝ սա Կիևում մեկ գիշերվա ընթացքում վիրավոր երեխաների ամենամեծ թիվն է»։

Քաղաքային ռազմական վարչակազմն ավելի վաղ հայտնել է, որ Սոլոմենսկի շրջանում մահացել է երկու մարդ, իսկ Սվյատոշինսկիում՝ չորսը։