Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչ Պապոյանն ուրախությամբ հայտնում է՝ կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է, տնտեսվարողներն էականորեն կրճատել են արտադրանքի և արտահանման ծավալները

30/07/2025
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաղուց զարմանալի չէ, որ իշխանական այս խմբակը 7 տարիների ընթացքում ժամ առ ժամ կարողանում է կատարելագործվել միայն ստելու և մանիպուլացնելու հարցում. գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սրանք քանի դեռ հանրային տրամադրություններ են չափում Վարդավառին միմյանց վրա ջուր ցողել-չցողելով, և մարդկանց լավ ապրելը որոշում են Սևանի ափեր այցելությունների քանակով, տնտեսությունն ու արտահանումը շարունակում են անկում գրանցել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբության էջում ուրախությամբ հայտնում է, թե կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է` հավելելով, որ օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից դուրս են եկել շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։

Մինչդեռ, ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ, որ պայմանավորված իրավիճակով՝ տնտեսվարողներն էականորեն կրճատել են արտադրանքի և արտահանման ծավալները։

Վերջերս կոնյակ արտադրող ընկերության ներկայացուցիչներից մեկից տեղեկացա, որ եթե նախկինում ամեն օր սահման էր ուղարկվում կոնյակով բեռնված 1 բեռնատար, այժմ նույն քանակությամբ բեռնատար է ուղարկվում 1 ամսվա ընթացքում։

Կոնյակագործներին համբերատարություն մաղթող նախարարը Գեզի մաքսակետից դուրս եկող մեքենաների վիճակագրությունը ներկայացնում է որպես հայկական կոնյակի պատշաճ որակի վկայություն, այն դեպքում, երբ Վրաստանը՝ հանդիսանալով տարանցիկ պետություն, չունի որևէ իրավասություն փորձաքննության ենթարկելու մեր արտադրանքը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից ևս պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ ունենք կոնյակի և ալկոհոլային խմիչքների արտահանման նվազում։

Հավելենք, որ այդպես էլ պատկան մարմինների կողմից չտրվեց լիարժեք պարզաբանում, թե ի՞նչն է հանգեցրել վրացական կողմին՝ ամիսներ շարունակ խոչընդոտելու հայկական կոնյակի արտահանումը ՌԴ։

Խայտառակ իրավիճակ է նաև հեղուկ գազի ոլորտում։ Մինչ խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան, ականատեսն ենք լինում դրա օր օրի թանկացմանը։

Սա չափազանց վատ միտում է, որի հետևանքները մեր տնտեսության վրա թողնելու են անդառնալի հետևանքներ։

Արդեն իսկ ունենք վիճակագրություն, որի համաձայն՝ արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի առաջին կեսին նվազել է 12%-ով, իսկ արտաքին առևտուրը՝ 45%-ով»,-գրել է Դանիելյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիկին Գալյան, ներողություն խնդրեք Լիանա Հարությունյանից, որ շքախմբով և տեսախցիկներով ներխուժել եք հիվանդասենյակ և հրապարակել ներխուժման տեսանյութը. փաստաբան

Հաջորդ գրառումը

Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս մահվան 1-ին տարելիցին չմասնակցելն է. քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը

Համանման Հոդվածներ

Միջազգային

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
Նորություններ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ. «Դեմոկրատական այլընտրանք» կուսքաղ խորհուրդ

04/10/2025
Նորություններ

Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման. Սուրեն Սարգսյան

04/10/2025
Միջազգային

ԵԽ պատգամավորը հայ գերիների հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով

04/10/2025
Հաջորդ գրառումը

Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս մահվան 1-ին տարելիցին չմասնակցելն է. քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայկական գերիների ազատ արձակումը...

ԿարդալDetails

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ. «Դեմոկրատական այլընտրանք» կուսքաղ խորհուրդ

04/10/2025

Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման. Սուրեն Սարգսյան

04/10/2025

ԵԽ պատգամավորը հայ գերիների հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով

04/10/2025

Այս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական