Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Սաղարթախիտ ծառերի փոխարեն՝ տապ, փոշի, «շարիկաձև հարթենիներ», յուրաքանչյուրը՝ 155.000 դրամ

Նայում եմ Սայաթ-Նովայի պողոտային (2022–2025 թթ.) ու լսում ոգեշնչված հեքիաթներ ծառերի փոխարինման «փայլուն հաջողության» մասին։

Մինչդեռ իրականում սա եղել է սարսափելի զանգվածային ծառահատում՝ իրականացված առանց բնապահպանական փորձաքննության, առանց շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա ազդեցության գնահատման, շրջանցելով երկրի բնապահպանական փորձաքննության մասին օրենքը. Սայաթ Նովա փողոցի նախկին ու ներկա իրավիճակը ներկայացնող լուսանկերներ հրապարակելով՝ գրել է բժիշկ, փորձագետ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինե Վարդանյանը։

Երևանի փողոցներում իրականացված զանգվածային ծառահատումների վերաբերյալ նրա գնահատականը՝ ստորև

Ավելին՝ սա մարդու՝ առողջ շրջակա միջավայր ունենալու սահմանադրական իրավունքի խախտում է։

Մայրաքաղաքի վարչակազմը միակողմանիորեն կայացրել է այս որոշումը և տասնամյակներով զրկել է մարդկանց ուլտրամանուշակագույն ճառագայթումից, գերտաքացումից, ջերմային սթրեսից, փոշուց, աղմուկից և հոգեբանական անհարմարությունից պաշտպանվելու հնարավորությունից։

Եվ ամենազարհուրելին այն է, որ այս ամենը կատարվել է նույն մարդկանց՝ հարկատուների գումարով՝ իրականացնելով նաև այսպես կոչված «շարիկաձև հարթենիների» տնկում՝ յուրաքանչյուրը 155.000 դրամով…