Կիրակի, 26 Հուլիս, 2026

Բանգլադեշում ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ մխրճվելով դպրոցի շենք

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի F-7 BGI ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավասիական հանրապետության մայրաքաղաքում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, վթարից 19 մարդ է զոհվել։

Դաքքայի հյուսիսում ինքնաթիռ է բախվել դպրոցի շենքին, հայտնել է հրշեջ ծառայության պաշտոնյան, որի հետևանքով ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ և մեծահասակներ, այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Միջադեպի պատճառների մասին տեղեկություններ չկան։ Կատարվում է քննություն։