Շաբաթ, 25 Հուլիս, 2026

…Երկու ժամ հետո դադարեց բաբախել Փարաջանովի սիրտը

Այսօր Սերգեյ Փարաջանովի հիշատակի օրն է:

Փարաջանովի թանգարանի հիմնադիր-տնօրեն, երջանկահիշատակ լուսանկարիչ  Զավեն Սարգսյանը պատմել է.

«Հուլիսի 20-ին Փարաջանովը անգիտակից վիճակում փոխադրվեց Երևան՝ Հանրապետական հիվանդանոց:

Երեկոյան Գ. Դավիդովի և Գ.  Զաքոյանի հետ  գնացինք տեսակցության:

 Նա պառկած էր՝ աչքերը փակ: Իսկ սարքավորումները ցույց էին տալիս արյան ճնշումը և երակազարկը:

Երբ որոշեցինք գնալ, խնամող բուժքույրը մոտեցավ մեզ և իմանալով, որ մենք Փարաջանովի մտերիմներն ենք, ասաց. «Իմ բազմամյա աշխատանքի ընթացքում առաջին անգամն եմ հանդիպում նման երեւույթի, երբ անգիտակից վիճակում պառկած հիվանդին մոտենում են նրա մտերիմները, փոխվում են նրա արյան ճնշման և երակազարկի ցուցանիշները»։

Երկու ժամ հետո դադարեց բաբախել Փարաջանովի սիրտը»:

«Սեփական հուղարկավորության նմանակումը»․ Լուսանկարի հեղինակ՝ Զավեն Սարգսյան, 1981 թվական