Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում. Փաշինյան

Փաշինյանն այս կիրակի երկրորդ գրառումն է արել՝ նույն չարչրկված թեմայով։ Նա ակնհայտորեն հրապարակավ կոչ է անում հանրային մեծածավալ գործողություններ իրկանացնել Վեհարանում՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին այնտեղից հանելու համար։

Հիշեցնենք, որ Ալիևը երեկ ծաղրել է նրան, ծիծաղել նրա վրա։ Բայց Փաշինյանը թշնամի երկրի ղեկավարի նսեմացնող, վարկաբեկող վարքագծին չի արձագանքել։ Փոխարենը շարունակում է հալածանքները Հայ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ։

Փաշինյանը գրել է.

Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։

Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։

Հ․Գ․

 Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում։