Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել երկու հարց լուծելուց՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո. Շուշիի III գլոբալ մեդիա ֆորումում ասել է Ալիևը
«Այո, տեքստը կարող է նախապես նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Սակայն, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ բանավոր համաձայնություն հայտնելը մեկ բան է, իսկ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը՝ մեկ այլ բան։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – հավելել է նա։




