Տոմսակ
Իր կառավարության առողջապահության քարտուղար Ռ.Ֆ. Քենեդու առաջարկով, ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը Coca-Cola ընկերության ղեկավարությանը խստորեն հանձնարարել ու պահանջել է իր արտադրած ըմպելիքի բաղադրիչների ցանկից անհապաղ հանել եգիպտացորենից ստացվող շաքարը եւ այն փոխարինել, ինչպես օրենքն է պահանջում՝ շաքարեղեգի շաքարով, որը առողջապահական տեսակետից միակ ընդունելին է։ Արգելել է նաեւ սոյայից եւ այլ նյութերից ստացվող շաքարի օգտագործումը, նույն ըմպելիքում, Թրամփը պահանջել է նաեւ Coca-Cola-ի մեջ ընդհանրապես պակասեցնել շաքարի քանակը, նկատի ունենալով երկրում շաքարախտավորների թվի աճը։
Լուրը հաղորդող BBC-ն տեղեկացնում է, որ ցարդ աշխարհում ընդամենը 3 երկիր՝ Բրիտանիան, Մեքսիկան եւ Ավստրալիան էին արգելել եգիպտացորենի շաքարով Coca-Cola-ն օգտագործել։
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ինքը՝ Թրամփը Coca-Cola-ի սիրահար է, սակայն՝ անշաքար տեսակի։
Ընկերությունը դրական արձագանք է տվել նախագահի կարգադրությանը, ինչը վերջինի կողմից ընդունվել է գոհունակությամբ։
Նկատի ունենալով, որ Հայաստանում եւս արտադրվում է նույն ըմպելիքը, հարցը առաջանում է ինքնաբերաբար՝ իսկ ի՞նչ է մտածում ՀՀ առողջապահության նախարարությունը այս ուղղությամբ։ Իսկ կառավարությո՞ւնը։
Հ.Ա.