Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Երևանում իրականացվող երթևեկության բոլոր փոփոխությունները մեկ հիմնական նպատակ ունեն՝ ընդգծել հանրային  տրանսպորտի առաջնահերթությունը. Ավինյան

Երևանում իրականացվող երթևեկության բոլոր փոփոխությունները մեկ հիմնական նպատակ ունեն՝ ընդգծել հանրային  տրանսպորտի առաջնահերթությունը, հանրային տրանսպորտին առաջնահերթյուն տալ,  ինչը որոշ դեպքերում պետք է նաև ի հաշիվ ավտոմեքենաների լինի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ մեկ ավտոբուսը միջինացված տեղափոխվում է  մոտավորապես 60 մեքենային հավասար մարդ։

«Ամառվա շրջանն այն շրջանն է, որի ընթացքում փոփոխությունները, փորձարկումները պետք է կատարվեն։ Փոփոխություններն  առաջարկվում են «Իլ դը Ֆրանս» ինստիտուտի կողմից հստակ հաշվարկների հիման վրա։ Փոփոխությունները լինելու են շարունակական, եղած փոփոխություններում կլինեն փոփոխություններ՝ ըստ իրավիճակի, ծանրաբեռնվածության, բայց առաջնահերթությունը տրվելու է  հանրային տրանսպորտին, հանրային  տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին։ Դա միանշանակ է, դա այլընտրանք չունի»,-ասաց նա՝ շեշտելով, որ հանրային տրանսպորտի տեսանկյունից փոփոխություններն արդարացված են։