Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կիևից Ռուսաստանին դեռ ոչինչ չեն ասել բանակցությունների 3-րդ փուլի պատրաստակամության մասին

Ռուսական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլի համար.  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական պատվիրակությունը պատրաստ է գնալ Ստամբուլ՝ [բանակցությունների] երրորդ փուլի համար», – ասել է դիվանագետը։

Բացի այդ, ինչպես նշել է Զախարովան , ինքը տեղյակ չէ Ուկրաինայից Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլի պատրաստակամության վերաբերյալ որևէ ազդանշանի մասին։

«Մենք ակնկալում ենք, որ Կիևը նույնպես կգործի ձեռք բերված պայմանավորվածությունների ոգով և կշարունակի բանակցային գործընթացը», – ամփոփել է նա։