Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետական ոչ մի աջակցություն չկա, արտադրողի կողքը ոչ ոք կանգնած չի. եթե ՌԴ-ն ծաղիկները համատարած չի թողնում, ուրեմն խնդիրը քաղաքական ա. ծաղիկ մշակող

15/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչ որ ուզում էինք հարցնեինք, լսեցին, պատասխաններ տվեցին, բայց ոչ բոլոր պատասխաններն են մեզ գոհացնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԱՄ ղեկավարի հետ հանդիպումից դուրս եկած, ծաղկի բիզնեսով զբաղվող ջերմոցատերերից մեկը։

«Օրինակ՝ չի գոհացրել, որ եթե գյուղացիներն ունեն ջերմոցներ, որը չի համապատասխանում էդ չափանիշներին։ Այսինքն՝ իրենք չեն կարողանում ցույց տան, որ դա էդ ջերմոցն ա, իրանք սեփականատերն են։ Ուղղակի իրանք էլ չեն կարողանում ծաղիկ արտահանեն, չեն կարում նույնիսկ վարձակալությամբ տան։

Ես հարցնում եմ՝ եթե մի մեքենայի մեջ մի քանի արտադրողի ծաղիկ ա գնում, ամբողջ խմբաքանա՞կն ա այրվելու, ասում են՝ այո։ Պատասխանատվությունը պիտի վերցնի մի հոգի իր վրա։ Հիմա ես կխնդրեի, որ պարոն Պետրոսյանը. (նկատի ունի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանին՝ խմբ.) խոսի, վերջացնի, հետո ես բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց ծաղիկ մշակող քաղաքացին։

Ըստ նրա՝ ծաղիկները պետք է սանիտարական քննության ներկայացվեն։

«Ես հարց եմ տալիս. եթե իմ ստուգված ծաղիկը ՌԴ-ն չի ուզում ընդունի, ասում ա՝ ծաղկի վրա կա տրիպս(վնասատու միջատ՝ խմբ.),  մեր ֆիտոսանիտարնին իրենց ֆիտոսանիտարնիի հետ ոնց ա՞ կռվելու։ Հայաստանում նորմալ ա, մտել ա ՌԴ՝ նորմալ չի։

Հիմա պետությանը հարցրեք՝ օգնելո՞ւ է մեզ։ Եթե ես 15 տարի ես ծաղիկ եմ ուղարկել, տրիպս է եղել, այրել են, դա իմ խնդիրն է։ Իմ պատճառով ինչո՞ւ պետք է ուրիշ ջերմոցատեր տուժի։ Եթե համատարած չեն թողնում, ուրեմն դա քաղաքական ա։ Եթե ՌԴ-ն համընդհանուր փակել ա և պահանջում ա մոնիտորինգ անցկացնել, դա նշանակում ա՝ ուզում ա մեր պատկան մարմիններին ապացուցի, որ դուք էդքան ջերմոց չունեք, ինչքան որ արտահանել եք։ Էդ ա ամբողջ խնդիրը։ Որովհետև ով որ մի հատ ֆիրմա է բացել, ծաղիկ է ներմուծել Հայաստանից, ու դրա պատճառով տուժում են իսկական ծաղիկ արտադրողները»,- ասաց ծաղկի բիզնեսով զբաղվող քաղաքացին։

Գործարարը շեշտեց՝ ծաղիկ մշակողները հասկացել են՝ եղունգ ունես, գլուխդ քորի։

«Պետական ոչ մի աջակցություն չկա, արտադրողի կողքը ոչ ոք կանգնած չի։ Չկա ջերմատների հոգսերով զբաղվող մի պետական կառույց, որ նախօրոք իմանանք՝ վարկ չվերցնենք, Հոլանդիայից ծաղիկ չներմուծենք, էդքան աշխատավարձ չտանք։ Եկել ա հունիս ամիսը, պարզվում ա՝ մեր ծաղիկը չի համապատասխան ՌԴ-ի ֆիտոսանիտարական վերահսկողությանը։

Նորից եմ ասում՝ եթե միայն իմ ծաղիկն ա վնասված, ինձ պատժեք, ինչի՞ եք ամբողջ հանրապետությանը պատժում»,- հարց հնչեցրեց գործարարը։

Նա միաժամանակ տեղեկացրեց՝ այսօր ժամը 6-ին ծաղիկ մշակողները պետք է հավաքվեն Զվարթնոցում։
«Ես ասեմ, մեզ ասեցին այսպես, հիմա  որոշելիքը ձերն է, մերն է։ Ես լիդեր չեմ։ Շատերը խուսափում են տեսախցիկների առաջ խոսելուց, հիմա թիրախավորված անձը ես եմ։ Այսինքն եթե մեկը ինչ-որ մի տեղ ավտոյով ճանապարհ փակի, ես համոզված եմ՝ գալու են ինձ տանեն»,- ասաց գործարարը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական