Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դադարեցնել է պետք այս ատելության ու թշնամանքի ներազգային մրցավազքը, որ համազգային նոր ողբերգությամբ է հղի. Վարդան Բալյան

12/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Վարդան Բալյանը գրում է. «Երբեմն ներքին թշնամանքն ու ատելությունը մեր մեջ մտածելու տեղիք է տալիս: Հաճախ եմ կարդում հին թերթեր, որտեղ նկարագրվում են մեր ժողովրդին պատուհասած համազգային աղետների նկարագրություններ:

…1919 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միայն Վաղարշապատում սայլերով հավաքում են 1866 անտեր մեռելներ: Անտեր, մի պահ պատկերացրեք ուղղակի: Արարատյան աշխատավոր թերթում հրապարակված կա մի պաշտոնական տեղեկանք, որտեղ ասվում է, թե վանքի ագարակում ապաստանած 500 գաղթականներից նշված ամիսներին սովամահ են եղել 167-ը, իսկ այդ ընթացքում գաղթականները կերել են 43 սատկած ձիու, կովի, գոմեշի և ուղտի դիակներ, մորթել և կերել են 35 շուն…Թուրքերը շներին հավաքել էին, ի դեպ, ու սովյալները գնում էին նրանցից շներին ոսկով, արծաթով, փամփուշտով: Շան գինը 3-5 ռուբլի էր, բայց հունվարին արդեն 7-12, իսկ փետրվարին՝ 15-25 ռուբլի:

…Սարդարապատի գյուղերից մեկում կերել էին մի աղջկա սիրտը, թոքը և ազդրերի միսը, Մեծ Շահրիար գյուղում հափշտակել ու հոշոտել էին մանկահասակ երեխաների…

Նմանօրինակ նյութեր, հուշագրություններ բազմաթիվ են, ու մենք որպես հավաքական հանրություն անցել ենք այս ողբերգությունների միջով: Ցավոք սրտի, շատ հաճախ այդ օրերին էլ միմյանց ցավը դարմանելու, կիսելու փոխարեն վերաբերվել ենք իրար ատելությամբ, թշնամանքով կամ անտարբերությամբ: Իհարկե, եղել է և հակառակը, երբ մեկս մյուսին աջակից ենք եղել, ապրումակցել ենք, կիսել վերջին պատառ հացը: Թվում է, թե այս ամենը մեզ պիտի սովորեցներ միմյանց նկատմամբ ավելի խնայող ու հոգատար լինել, ավելի մարդկային, ու հայը հային պիտի ավել սիրեր, պաշտպաներ…

Դադարեցնել է պետք այս ատելության ու թշնամանքի ներազգային մրցավազքը, որ համազգային նոր ողբերգությամբ է հղի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել. փաստաբան

Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ը պատասխանել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՊ-ը պատասխանել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական