Գերմանական ARD-ի մեկնաբան Զիլվիա Շթյոբերը հուլիսի 5-ի վերլուծության մեջ Հայաստան- Ադրբեջան բանակցություններում ՌԴ-ին բացառելու, ԱՄՆ՝ Թրամփի ոճով՝ խաղաղարար լինելու մասին գրում է. «Վաշինգտոնում խոսվում է ամերիկյան ընկերության մասին: Սթիվ Վիտկոֆը վերջերս եղել է Բաքվում, ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ լուծումների շուրջ բանակցություններ են վարվում: Այնուամենայնիվ, մեծ հարց է, թե արդյոք Իրանը կհամաձայնի՞ իր սահմանին ամերիկյան ընկերության ներկայությանը: Սա հնարավոր կլինի միայն Թեհրանի ղեկավարության վրա զգալի ճնշման դեպքում: ՌԴ-ն կարող է կորցնել իր գերիշխանությունը Հարավային Կովկասում: ԵՄ-ի և ԳԴՀ-ի աջակցությամբ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև բանակցություններում արդեն քննարկվել է այդ խնդիրը: Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում մի քանի տարի առաջ կողմերը համաձայնության են եկել շվեյցարական անվտանգության ընկերության վերաբերյալ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա