Պայմանական վաղաժամկետ ազատարձակման ինստիտուտը ՀՀ-ում ձևական է գործում՝ զուտ փաստաթղթերով ցույց տալու մարդասիրական վերաբերմունքը։ Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց փաստաբան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։
«Պետությունների՝ այս ինստիտուտի գործարկաման տեսանկյունից քայլերը պետք է իրատեսական լինեն՝ համահունչ իրավունքին։ Պայմանական վաղաժամկետ ազատարձակման հնարավորոթյունը պետքա է առավել քան իրական և իրատեսական լինի։
Պետությանն ենք հարցեր տալու, թե ինչ է արել Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի ապահովվի տուժողի և դատապարտյալի հանդիպումը, երբ 20-30 տարի անձն ազատությունից փաստացի զրկված է և հնարավորություն չունի ո՛չ հանդիպելու, ո՛չ խոսելու։ Եթե պետությունը տուժողի դերի հետ կապված հարցը նորից փորձելու է առաջ բերել՝ պայմանական վաղաժամկետ ազատարձակման հետ կապված, ապա այո՛, պիտի հստակ ներդրվեն մեխանիզմներ, որոնք կապահովվեն այդ կապի պահպանումը։
Ես կարծում եմ, որ այս հարցում տուժողին առաջին պլան բերելը ճիշտ չէ, որովհետև անձի իրավունքի իրացումը չպետք է պայմանավորված լինի տուժողի էմոնոցիանլ ֆոնով կամ նրա կողմից ներումով»,- ասաց բանախոսը։
Անի Չատինյանը նաև հարց բարձրացրեց՝ ինչպես պետք է գումար վաստակի և պատճառված վնասը հատուցի երկարատև ազատազրկման դատապարտված, սակայն մի քանի անգամ աշխատելու դիմում ներկայացրած անձը։
«Հիմքում դրվում է գույքային վնասի՝ հատուցված չլինելու հանգամանքը, հիմքում դրվում է նաև չփարատված այն կասկածը, որ հանցագործությա կատարման վտանգը բարձր է։ Պայմանական վաղաժամկետ ազատարձակումը չպետք է մերժվի այն անձի նկատմամբ, ով նույնիսկ մեկ անգամ արդեն պայմանը խախտելու հիմքով գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Պահանջն այն է, որ հարցերը պետք է անհատական քննարկվեն»,- ասաց փաստաբանը։
Քննարկման մյուս բանախոս, Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանն իր հերթին անդրադարձավ դատապարտյալների վերասոցիալականացման խնդրին։
Ըստ նրա՝ կան ՔԿՀ-ներ, որոնք ընդհուպ աշխատանքի հնարավորություն են ապահովվում։
«Բայց այդ հնարավորությունները բոլոր հիմնարկներում չէ, որ առկա են։ Վերասոցիալականացման ծրագրերում խնդիրներ կան՝ դրանց բավարարության, իրական, ոչ ձևական լինելու հետ կապված։ Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթի հարելուն, ապա եթե դատապարտյալը հարում է այդ ենթամշակույթին, ապա ստանում է զրո, չհարելու դեպքում՝ հինգ միավոր։
Կարևորագույ սկզբունք է, որ եթե պետությունը դատապարտյալից պահանջում է որևէ վարքագծի դրսևորում, ապա դրա համար պետք է ստեղծվեն պայմաններ, պետք է հասկանալ՝ պետությունն ապահովվո՞ւմ է այդ պայմանները։ Բացի այյդ՝ դատապարտյալներին պետք է հեռավար աշխատելու հնարավորություն տալ, բայց եթե անձը չունի ինտերնետ հասանելիություն, դա անհնար է։ Ինչո՞ւ, օրինակ, դատապարտյալներին թույլ չեն տալիս ունենալ դյուրակիր համակարգիչներ՝ առանց ինտերնետի՝թարգմանություններ կամ մասնագիտական այլ աշխատանքներ իրականացնելու համար։ Եկեք գոնե այսքանն անենք, նոր ասենք՝ այլ աշխատանքի համար հնարավորություններ չկան»,- ասաց բանախոսը։
Անի Չատինյանն իր հերթին հավելեց՝ եթե պետությունը կասկածում է, որ շատ դատապարտյալներ վերասոցիալականցման ծրագրերին մասնակցում են՝ զուտ միավորներ վաստակելու համար, ապա իրենք՝ դատապարտյալներն, այդպիսի ընկալում չունեն. նրանք այդ ծրագրերին մասնակցում են անշահախնդրորեն։
«Իհարկե, չեմ բացառում, որ կան ձևական մասնակցող դատապարտյալներ, սակայն կան նաև ուղղման ճանապարհին գտնվող դատապարտյալներ, որոնք ուզում են իսկապես նոր հմտություններ սովորել։ Եթե դատապարտյալը երեք անգամ կարդում է Աստվածաշունչը, նշանակում է, որ նա ունի այդ ցանկությունը, և պետության պարտավորությունն է՝ ուղղելու դատապարտյալին, ոչ թե որոշոկի ժամկետով զուտ ազատազրկելու նրան»,- ասաց Անի Չատինյանը։
Ամփոփելով՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը համաձայնեց Անի Չատինյանի հետ՝ նշելով, որ պետությունը, ներդնելով մի համակարգ, չի հավատում դրա պիտանելիությանը։