Կիրակի, 26 Հուլիս, 2026

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, տեղափոխվել է Քննչական կոմիտե։

«Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել։ Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։

Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը», – ասում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։