Կիրակի, 26 Հուլիս, 2026

Փաշինյանը դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն է տալիս

Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել` նշելով նաև հետևյալը.

«Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»: Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել սրբազանի պաշտպանների թիմը:

«Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ: