Տարածաշրջանային հարցերով փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանը հայտնում է.
Այսպիսով, բարեկամներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան։ Ես վերադառնում էի Երևան Պյատիգորսկից, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը» և խոսել Կովկասում Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին։
Հայաստան ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ինձ արգելվում է մուտք գործել երկիր։ Ազգային անվտանգության ծառայության և օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցեր չկան. նրանք իրենց պահեցին հնարավորինս կոռեկտ և պրոֆեսիոնալ։
Սակայն կան հարցեր (հռետորական) Հայաստանի իշխող ուժին ուղղված։
Ո՞րն է արգելքի պատճառը։ Որովհետև ես լրատվամիջոցներում պաշտպանեել եմ Հայ Առաքելական Եկեղեցուն։ Կամ որովհետև խոսելեմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին։
Ես վերջին 16 տարիների ընթացքում ապրել և աշխատել եմ Հայաստանում։ Ափսոս, որ հիմա չեմ կարողանա տեսնել իմ հարազատներին, ուսուցիչներին, ընկերներին և աշակերտներին։
Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես վշտացնողն այս իրավիճակում. Անհանգստություն նրանց համար, ովքեր սպասում են դասախոսություններիդ, ուզում էին գրել իրենց թեզերը քո ղեկավարությամբ։
Ամեն դեպքում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը։