Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բազմաթիվ ամերիկահայեր հաճախ իրենց վերջին դոլարներն են նվիրել «Հայաստան» հիմնադրամին, ենթադրելով, որ ներդնում մեր հաղթանակի գործին

19/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը իր ՖԲ էջում գրում է, –

Կարծում եմ`այլեւս կասկած չկա, որ պատերազմում պարտության կարեւոր պատճառներից մեկը Արծրունի ապատեղեկատվությունն էր։ Բայց Արծրունը մենակ չէր, ՊՆ ներկայացուցիչ “հրետանուն” թիկուքից սատարում էր «հետեւակը» , որը «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» տիպի ապատեղեկատվությունն էր տարածում սոցիական ցանցերում։Թիկունքի այդ հետեւակի անունը Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ է:

«Պարսիկների բանակը ցնցեց հայությանը. Ազերիներին մսաղաց գցեցին», «Պուտինի նվերը ցնցեց հայությանը. ազերիները խուճապահար փախան Ղարաբաղից», «Ալիևի տան ստրուկը դիմում է ողջ հայությունը. Ողջ աշխարհը սարսափած է»․ այսպիսի վերնագրերով «շեդեւր» ֆիլմերը նույնպես այդ ՊՈԱԿ-ի արտադրանքն են։Համաձայն մամուլի հրապարակումների`պատերազմի իրական էությունը պարտակելու առաքելություն ունեցող ՊՈԱԿ-ի գործունեության համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 733 միլիոն 555 հազար դրամ, այսինքն՝ ավելի քան մեկուկես միլիոն դոլար, եւ ֆինանսավորումը եղել է անխափան անգամ պատերազմի ամենածանր օրերին։

Իսկ որտեղի՞ց այդքան փող կառավարությանը, որ պատերազմի էությունը աղավաղող եւ կապիտուլյացիայի սառը ցնցուղը անխուսափելի դարձնող ապատեղեկատվությունը ֆինանսավորում էր այն դեպքում, երբ միջոցներ չի գտնում տասնյակ հազարավոր փախստականների ամենտարրական հարցերը լուծելու համար։ Համաձայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաղորդման`կառավարությունը «կոնսոլիդացիա, ծախսային նախապատվություններ, ենթակառուցվածքներ» մոգական բառերն ասելով, միջոցները վերցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

103 տարեկան Քնարիկ տատիկը իր ողջ կյանքի խնայողությունները՝ 1 միլիոն դոլար հատկացրել էր «Հայաստան» հիմնադրամին՝ այս մասին գրել է «Հայկական ժամանակը»։ Իմ ծանոթ Անին Բըրբանքից մզել էր իր կրեդիտ քարտերը, հավաքել էր 5200 դոլար, եւ նվիրել էր մեր հաղթանակի համար՝ հիմա նա մի քանի ամիս չոր հացով է յոլա գնալու, որ փակի քարտի պարտքերը։ Իմ ծանոթ Գեւորգը Գրանադա Հիլզից շուրջ 10 տարի տան կանխավճարի համար հավաքած 50 հազար դոլարը «Հայաստան» հիմնադրամի միջոցով նվիրել էր հայ զինվորի կարիքների համար, հիմա Գեւորգը երեւի ողջ կյանքում վարձով կապրի։

Այս մարդիկ, ու էլի բազմաթիվ ամերիկահայեր հաճախ իրենց վերջին դոլարներն են նվիրել «Հայաստան» հիմնադրամին, ենթադրելով, որ իրենց լուման են ներդնում մեր հաղթանակի գործին, նրանք էլ որպես «դիրքեր» են համարել իրենց գրասենյակը, ավտոնորոգման իրենց գարաժը, եւ փորձել են իրենց «փայով» ապահովել հաղթանակը։ Հիմա պարզվում է, որ այդ գումարները առանց որեւէ հիմնավորման, բազմաթիվ օրենքներ խախտելով, մտել են բյուջե, որտեղից վճարվում է կեղծ տեղեկատվությունը, որը նպաստեց մեր խայտառակ պարտությանը։

Այսինքն`իմ ամերիկահայ բարեկամները ենթադրել են, թե հաղթանակն են ֆինանսավորում, իրականում իրենք ֆինասավորել են պարտությունը։ Խորապես ցավում եմ իմ ընկերների համար, առանց այդ էլ նրանք հոգեպես ջարդված են, իսկ նմանատիպ բացահայտումները կրկնակի-եռակի են ջարդում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս փրկարարները սկսել են Ղարաբաղում շենքերի ստուգումը

Հաջորդ գրառումը

Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում

Համանման Հոդվածներ

Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Դիմակը գրեթե չի պաշտպանում COVID-19-ից․ հետազոտություն Դանիայում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական