Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Ոչիլի մոլուցքը» և հեղափոխական արդարադատությունը

Այսօր մեծ ուշադրությամբ հետևում ենք Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

Վարդապետյանի ելույթները և դրանց հաջորդող պատասխանները, մեղմ ասած, մտահոգիչ են։ Ուստի այս ֆոնին ակամա հիշվում է մի հին անեկդոտ՝

Անեկդոտն այսպիսին է. Գյուղատնտեսական ակադեմիայի մի ուսանող քննության է պատրաստվում միայն «ոչիլի» թեմայով։ Քննության ժամանակ, երբ նրան բաժին է ընկնում կովի մասին տոմսը, նա սկսում է պատմել, որ կովը ունի մորտի, իսկ մորտիում կա ոչիլ, և մանրամասն ներկայացնում է իր սովորած նյութը՝ անտեսելով հիմնական հարցը։

Հաջորդ հարցը վերաբերում է ոչխարին, և նա նույն տրամաբանությամբ պատասխանում է. «Ոչխարն էլ ունի մորտի, իսկ մորտիում կա ոչիլ»։ Երբ դասախոսը փորձում է նրան շփոթեցնել՝ ձկան մասին հարցով, ուսանողը պատասխանում է. «Ձուկը մորտի չունի, բայց եթե ունենար, ապա, բնականաբար, կունենար ոչիլ»։ Եվ կրկին շարունակում է սիրելի թեմայի մասին։

Այս անեկդոտային պատմությունը, ցավոք, վտանգավոր իրականություն է դառնում, երբ իրավական ոլորտում որոշ պաշտոնյաներ՝ կարևորագույն դիրքերում, առաջնորդվում են ոչ թե փաստերով, այլ նախապես պատրաստված սցենարներով։

Իրավական պետության համար խիստ վտանգավոր է, երբ դատախազի ելույթը հիշեցնում է վերոնշյալ ուսանողի մոտեցումը՝ ամեն ինչ կապելով «ոչիլի» հետ, այսինքն՝ միևնույն կանխակալ մատրիցայի։

Այդպիսի աշխատելաոճը ոչ միայն խաթարում է արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը, այլ նաև հարված է հասցնում իրավաբանի մասնագիտությանը՝ այն դարձնելով ձևական և անիմաստ։

Հ.Գ.

Լրջագույն մտահոգություն ենք հայտնում, որ դատա-իրավական համակարգի այսպես կոչված «հեղափոխական» բարեփոխումների արդյունքում փաստաբանի մասնագիտությունը վտանգված է՝ դառնալով անիմաստ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

04.07.2025 թ.