Եկատերինբուրգում ադրբեջանցիներին զանգվածաբար ձերբակալում են և տանում Լենինի 17 հասեով: Խոսքը մի քանի տասնյակ մարդկանց մասին է: Ձերբակալությունների մասին E1.RU-ին պատմել են մի քանի ականատեսներ։
«Բռնում են ու տանում։ Ոմանք եկել են, երբ նրանց կանչել են, իսկ մյուսները թաքնվում են։ Ասում են՝ մարդասպանների են փնտրում։ Մի խումբ ոստիկաններ գլխավոր վարչությունից, քննչական կոմիտեի քննիչներ», -պատմել է ականատեսներից մեկը։
Խոսքը 2001 թվականի սպանության մասին է, որին ներգրավված է եղել ադրբեջանական համայնքը։ Վերջերս գործը արխիվներից հանվել է և ընթացք է տրվել։ Զանգվածային ձերբակալությունների առնչությամբ իրավիճակի վերաբերյալ մենք կապ հաստատեցինք «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկու հետ։
«Ես ոչինչ չգիտեմ դրա վերաբերյալ։ Ես ձերբակալված չեմ։ Ոչ ոք ինձ չի հարցաքննում», -ասել է Շիխլինսկին։
Ակտիվիստները չեն բացառում, որ ադրբեջանական համայնքը 20 տարի թաքցրել է մարդասպաններին։
«Մենք անընդհատ ասում ենք, որ Սվերդլովսկի մարզում ձախողվել է ադրբեջանցիների ինտեգրման և կրթական աշխատանքը։ Բոլորը ամեն ինչ գիտեին՝ ով է սպանել, երբ է սպանել։ Ձերբակալվածների թիվն վկայում է դրա մասին։ Բայց ադրբեջանական համայնքն այս բոլոր տարիներին թաքցրել է հանցագործներին՝ իրավապահ մարմիններին օգնելու և համակարգված աշխատանք կատարելու փոխարեն։ Նրանք չպետք է թաքցնեին մարդասպաններին և այլ հանցագործներին, բայց դա տեղի է ունենում արդեն տարիներ շարունակ», -համարում է ակտիվիստ Վիդադի Մուստաֆաևը։