Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր ստոր քաղաքական խաղերը չփորձեք «խաղալ» ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ. Հայր Ասողիկ Կարապետյան

27/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գալիս են Տիրոջ առջև ծնրադրելու և աղոթք անելու՝ գոհացում տալու հոգևոր պահանջմունքներին և խորհելու ու ամրացնելու ազգային հոգևոր ինքնությունը, հավատքը, հույսը և առատացնելու սերն առ Աստված, ազգակիցն ու Հայրենիքը:

Ահա՛, այսպես է վարվել դարեր շարունակ հայ մարդը՝ մաքառելով և հարատևելով, երբեք չմոլորվելով իր պատմական առաքելությունից: Եվ միայն որոշ ավազակներ են, որ անցյալում բորենիների պես ներխուժել են ՍՐԲԱՎԱՅՐ՝ Մայր Տաճարի խաչը խորտակելու, սրբությունները պղծելու, Տիրոջ Օծյալի վրա սուր բարձրացնելու… Եվ այդ բոլոր հարձակումներն իրականացնողներն ստացել են իրենց արժանի պատիժը՝ աստվածային ահեղ վրեժը հենց ա՛յս աշխարհում:

Եվ, հիմա, լուրեր են հասնում մեզ, որ այս ժամին վայելում ենք Մայր Աթոռի՝ մեր սրբազնասուրբ վանքի աղոթաբույր խաղաղությունն ու զորությունը՝ որպես վանաբնակ միաբաններ ողջ անձով խորհելով ու ապրելով հայ ազգի ու Հայրենիքի կյանքով ու ճակատագրով, լուրեր ենք ստանում, որ ի հայտ են եկել անաստված ու անհոգի ավազակներ, որոնք հանդգնելու են հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա: Իրա՞վ: Մի՞թե այդքան համարձակություն ունեք, այդքան լրբություն ունեք:

Ձեր ստոր քաղաքական խաղերը չփորձեք «խաղալ» ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ, արդեն բավական է, որ դուք բոլորդ՝ համագումար քաղաքական ուժերդ Հայաստան երկիրը դարձրիք արյան ու սուգի հովիտ՝ մտածված ստանձնելով այս խեղկատակության դերերը:

Մի՛ հանդգնեք պայքար բորբոքել Սբ Եկեղեցու և պետության միջև՝ կողքից ձեռքեր շփելով ու հրճվելով: Սբ Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը երբեք չե՛ն խոնարհվում անցողիկի առջև և միշտ առաջնորդվում են համազգային ու պետական շահերով՝ վեր կանգնելով անհատականից ու խմբայինից:

Այն ինչ այսօր, այս պահին կատարվում է մեր Երկրում՝ ձեր մեղքն է, հայ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, նախկին ու ներկայիս պետական դեմքեր: Ավելին ասելու ժամանակը չէ հիմա. դեռ պատասխան եք տալու ձեր Աստծո առջև:

Ուշքի՛ եկեք, վանեցե՛ք ձեր մտքի, սրտի և հոգու խավարը, սիրեցե՛ք ձեր ժողովրդին և Հայրենիքը և միաբանությամբ ու արժանապատվությամբ լծվեցեք Հայրենիքի շինության սուրբ գործին:

Հիշեցե՛ք, որ անցյալում մեր ողբերգությունների պատճառը վախկոտությունը, միմյանց հանդեպ ատելությունն ու անմիաբանությունն էր. մի՛ կրկնեք այդ նվաստացուցիչ սխալները:

Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարարի նկատմամբ. Factor.am

Հաջորդ գրառումը

Նախարարները դաժան ռեպրեսիաների տակ են. «Իրավունք»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արման Թաթոյանը և Շահեն Հարությունյանը ստորագրել են քաղաքական համագործակցության հուշագիր

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Արևելյան Հայոց Թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին

02/12/2025
Նորություններ

ՔԿ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է Արշակ Սրբազանի մասնակցությունը տեսագրությունում․ Արսեն Բաբայան

02/12/2025
Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Նախարարները դաժան ռեպրեսիաների տակ են. «Իրավունք»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական