Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Եթե Խամենեին մեր տեսադաշտում լիներ, մենք նրան կվերացնեինք. Կաց

Իսրայելը մտադիր էր վերացնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին, սակայն այդ հնարավորությունը երբեք չի ընձեռվել, հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարարը։

Իսրայել Կացը իսրայելական Channel 13 հեռուստաալիքին տված հարցազրույցում նաև ասել է.

«Եթե նա մեր տեսադաշտում լիներ, մենք նրան կվերացնեինք»:

Հարցին, թե արդյոք Իսրայելը նման գործողությունների համար ԱՄՆ-ի հավանությունը խնդրել է, Կացը պատասխանեց. «Մեզ նման բաներ անելու համար թույլտվություն պետք չէ»։